Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող հողատարածքը կվերադարձվի Մխչյան համայնքին

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցադիմումը, ըստ որի Դատախազությունը պահանջում էր անվավեր ճանաչել 8.9 հա հողամասն օտարելու վերաբերյալ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: Ի թիվս այլնի, պահանջվել էր՝ որպես հետևանք անվավեր ճանաչել Մխչյանի գյուղապետի և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի միջև 2004 թվականի նոյեմբերի 2-ին կնքված … Read more

Նորմայից 3-6 աստիճանով բարձր ջերմաստիճան է սպասվում

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճանով. գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Կանխատեսումներն արված են ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։

Երևանի բնակիչը ավելի քան 250 գրամ թմրանյութ է պահել ու օգտագործել

 Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի 36-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 36-ամյա տղամարդու՝ Սիլիկյան թաղամասում գտնվող տանը հայտնաբերվել է 250,49 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Կատարվում է նախաքննություն:

Ալեն Սիմոնյանը պարգևատրման կարգադրություն է ստորագրել

ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ … Read more

Անհետ կորած Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է

Հունվարի 13-ին հաղորդվել էր 1966 թ. ծնված Արթուր Հայրապետյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հռիփսիմե Հունանյանի համար շտապօգնություն են կանչել

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից եւ հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց: Թեեւ նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել: Նախօրեին պատգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչություն` դատափետվել իր սկանդալային հայտարարությունների համար։ Նա երեկ առավոտից փակվել էր … Read more

Ներկայացվել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ներկայացրել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը։ Ըստ այդմ՝ ԶԻՆԱՊԱՀԸ 2026թ․ հունվարի 21-ից մեկնարկել է 2025թ․ համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունման գործընթացը։Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԶԻՆԱՊԱՀԸ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր դրոշմանիշային վճարների վերադարձի գործընթացը պարզեցնելու և ավտոմատացնելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ դիմումի մշակման համար անհրաժեշտ … Read more

60-ամյա տղամարդը համայնքային ոստիկաններին է հանձնել իր տանը ապօրինի պահվող ակոսափող հրացանը

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը ապօրինի հրազեն է պահում: Բացատրական աշխատանքի արդյունքում 60-ամյա տղամարդը իր տան տանիքից համայնքային ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ … Read more

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է վարչապետի ֆեյսբուքյան էջից։

ՊԵԿ նախկին նախագահի տնային կալանքը վերացվել է 300մլն դրամ գրավի դիմաց

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, Հարությունյանը 300մլն դրամ գրավ է վճարել։Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից և նշում, որ առաջիկայում  հատուկ վերանայման բողոք են ներկայացնելու Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի  բացահայտել էր հանցավոր սխեմա, … Read more