Երևանի բնակիչը ավելի քան 250 գրամ թմրանյութ է պահել ու օգտագործել

 Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի 36-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 36-ամյա տղամարդու՝ Սիլիկյան թաղամասում գտնվող տանը հայտնաբերվել է 250,49 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Կատարվում է նախաքննություն:

Leave a Comment