Փաստացի քննարկվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումն ադրբեջանականին. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․ «TRIPP-ի իրագործումը սպառնալիք է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։Երթուղու ներքո կյանքի է կոչվելու Ջաբրաիլ-Նախիջևան էլեկտրաէներգետիկ հանգույցի նախագիծը` կոչված ապահովելու ա) էլեկտրաէներգիայի մատակարարում ադրբեջանական էքսկլավ ու բ) էլեկտրաէներգիայի սվոփ֊մատակարարում Թուրքիայով Եվրոպա։ԵՄ-ն դա կանվանի դիվերսիֆիկացում, սակայն փաստացի դա կլինի Բրյուսելի վրա Վաշինգթոնի ազդեցության հերթական գործիք։Հատկանշական է, որ 2025թ. նոյեմբերին Փաշինյանը և … Read more

Քննարկվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմի ավելացմանն առնչվող նախաձեռնությունը

Նախաձեռնությամբ առաջարկվում է ավելացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։ Զեկուցողի խոսքով ներկայումս Դատավորների ընդհանուր … Read more

Նրանք, ովքեր չեն ցանկանում կերակրել սեփական բանակը, դատապարտված են կերակրելու ուրիշինը. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը տարիներ շարունակ իրականացնում է հետևողական հասարակական գործունեություն՝ ուղղված զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ հասարակա-իրավական դաշտում։ Միևնույն ժամանակ նախաձեռնությունը պարբերաբար բախվում է բյուրոկրատական խոչընդոտների, որոնց վառ ապացույցներից են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց օրենքով սահմանված գումարների բռնագանձումները՝ … Read more

Ո՞ր դեպքերում է արգելվում տրանսպորտային միջոցի շահագործումը

Կառավարության՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը որոշելու մասին  28 հունիսի 2007 թվականի N 955-Ն որոշմամն համաձայն տրանսպորտային միջոցի շահագոծումն արգելվում է հետևյալ դեպքերում 1. Տրանսպորտային միջոցի արգելակային համակարգերի անսարքություններն ու պայմաններն են` ճանապարհային կամ վահանակային (ստենդային) փորձարկումների ժամանակ չեն պահպանվում բանվորական արգելակային համակարգի արդյունավետության ստանդարտով … Read more

Պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք, ծառայելու և գումար վճարելու եղանակով մարել ՀՀ-ի առջև ունեցած իրենց պարտքը:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը … Read more

Հունվարի 27-ը սահմանվեց որպես Հիշատակի և խոնարհումի օր. այն ոչ աշխատանքային կլինի

Հունվարի 27–ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային:ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը։  Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:  Հեղինակներից Ռուբեն Ռուբինյանը երեկ հայտնել էր, որ նախագիծը ընդունվելուց հետո արագացրած կարգով կուղարկվի ՀՀ նախագահի ստորագրմանը, որպեսզի այս հունվարի 27-ը ևս լինի ոչ … Read more

Փաշինյանը ստացել է Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», – հայտնում է Նազելի Բաղդասարյանը:։

Ռուսական հեղուկ գազը Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանը քննարկում է Ռուսաստանից Հայաստան հեղուկ բնական գազը երկաթուղով Ադրբեջանի միջոցով տեղափոխելու հնարավորությունը։ ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը հեղուկ գազ է ներմուծում Ռուսաստանից և Իրանից, և նշել է, որ հանրապետությունն այժմ խնդիրներ ունի այս տեսակի վառելիքի ներմուծման հետ կապված։ «Իրանում որոշակի խնդիրներ են առաջացել հայտնի … Read more

ԲԴԽ-ն առաջարկում է Վազգեն Սմբատյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավոր

Iravaban.net–ը ուսումնասիրելով Բարձրագույն դատական խորհրդի  ԲԴԽ-4-Ո-4 որոշումը, որով առաջարկվում է Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու նպատակով թեկնածություն առաջարկելու վերաբերյալ։  Որոշման հիմքերը և բովանդակությունը Բարձրագույն դատական խորհուրդը  2026 թվականի հունվարի 19-ին, դռնփակ նիստում, քննարկելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի … Read more