ՊԵԿ նախկին նախագահի տնային կալանքը վերացվել է 300մլն դրամ գրավի դիմաց

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, Հարությունյանը 300մլն դրամ գրավ է վճարել։Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից և նշում, որ առաջիկայում  հատուկ վերանայման բողոք են ներկայացնելու Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի  բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Նշվում էր նաև, որ ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2016-2018թթ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վարդան Հարությունյանի իմացությամբ, Կոմիտեին պատկանող մաքսատան շենքում հանցավոր գործունեություն էր ծավալել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը:

 

Leave a Comment