ԿԸՀ-ն անկախ սահմանադրական մարմին է, որը պատասխանատու է ընտրությունների կազմակերպման և իրականացման համար։
Կոչ ենք անում զերծ մնալ ԿԸՀ պաշտոնական հարթակի ներքո քաղաքական բնույթի քննարկումներից։ Քաղաքական ցանկացած կոչերը կհեռացվեն, վիրավորանք, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները՝ ևս։
Զգուշացումներից հետո նման վարքագիծ դրսևորող քաղաքացիները կզրկվեն մեր էջում մեկնաբանելու հնարավորությունից։
Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։