Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է գիտնականների վարձատրության համակարգում 2021-2026 թվականներին իրականացված զգալի փոփոխությունները

ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է գիտնականների վարձատրության համակարգում 2021–2026 թվականներին իրականացված զգալի փոփոխությունները։

Մասնավորապես՝

  • Լաբորանտ ճարտարագետը 2021 թվականին ստացել է 67 300 դրամ, իսկ 2026 թվականին՝ 138 300 դրամ նվազագույն աշխատավարձ, ինչը նշանակում է շուրջ 105% աճ։

  • Ավագ լաբորանտ ճարտարագետը 2021 թվականին ստացել է 76 000 դրամ, իսկ 2026 թվականին՝ 179 000 դրամ, այսինքն՝ ավելի քան 135% աճ։

  • Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականին կազմել է 90 400 դրամ, իսկ 2026 թվականին՝ 276 000 դրամ, ինչը նշանակում է 205% աճ։

  • Ավագ գիտաշխատողը 2021 թվականին ստացել է 99 000 դրամ, իսկ 2026 թվականին՝ 343 000 դրամ, աճը՝ 246%։

  • Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականին կազմել է 114 300 դրամ, իսկ 2026 թվականին՝ 443 800 դրամ, այսինքն՝ 288% աճ։

  • Գլխավոր գիտաշխատողը 2021 թվականին ստացել է 138 100 դրամ, իսկ 2026 թվականին՝ 552 900 դրամ, ինչը նշանակում է շուրջ 300% աճ։

  • Գիտական խմբի ղեկավարը 2021 թվականին ստացել է 129 000 դրամ, իսկ 2026 թվականին՝ 410 000 դրամ, աճը՝ 217%։

  • Գիտական ստորաբաժանման ղեկավարը 2021 թվականին ստացել է 141 000 դրամ, իսկ 2026 թվականին՝ 477 000 դրամ, աճը՝ 238%։

Վարչապետը ընդգծել է, որ ներկայացված ցուցանիշները վերաբերում են նվազագույն վարձատրությանը։

Leave a Comment