ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, որոշ հատվածներում ձյուն է տեղում

Փետրվարի 3-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Արագածի տարածաշրջանում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» … Read more

ՊՆ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պետին մեղադրանք է առաջադրվել ելքի ապրանքագրում «հետախույզի խողովակ»-ի մասին կեղծ տեղեկություններ մտցնելու համար

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի հունվարի 30-ին ստացվել և մակագրվել է Ա.Ա.-ի քրեական գործը: Գործը նույն օրը հանձնվել է դատավոր Գիվի Համլետ Հովհաննիսյանին և ստացել ՀԿԴ/0029/01/26 համարը: Նախաքննությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Մեղադրական եզրակացության համաձայն, Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ … Read more

Ավեդիս Կարագուլյանին մեղադրանք է առաջադրվել Լյովա Սարգսյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և փողերի լվացմանը օժանդակելու համար

Հակակոռուպցիոն դատարանում 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ստացվել և մակագրվել է Ավեդիս Կարագուլյանի քրեական գործը: Գործը դեկտեմբերի 11-ին հանձնվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին: Նախաքննությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Մեղադրական եզրակացության համաձայն, Ավեդիս Կարագուլյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ … Read more

Արշակ սրբազանի  կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը ժամը 11.30–ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբաններից Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին կալանավորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։ Սրբազան Հորը կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։ Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել … Read more

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները

2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.5 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.8 անգամ։ Ընդհանուր դեպքերի գրեթե 80.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: Հայաստանի … Read more

39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում՝ զենք և զինվորական այլ պարագաներ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մյասնիկյան գյուղի 39-ամյա բնակիչը թմրամիջոց և ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում՝ կարճեցված մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, հակագազեր և զինվորական այլ պարագաներ: Կազմված … Read more

Ճանապարհային իրադվիճակը Հանրապետությունում

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:Iravaban.net-ը տեղեկանում է Ճանապարհային դեպարտամենտից։ Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Սպիտակի, Ախուրյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը … Read more

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

Փաստաբան Արսեն Բաբայանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի անունից ուղերձ է փոխանցել։ «Սիրելիներ, Շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այս օրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար։ Գիտեմ, որ շատ դժվար է։ Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայի խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։ Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, … Read more

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտնել է. «Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել, կկայանա թե ոչ ժողովը, քանի-որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ երկրից բացակայելու արգելք ունեն, հետևաբար Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել: … Read more

Մադլենա Մարգարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր հրաման է ստորագրել, որի համաձայն Մադլենա Մարգարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնում։ Iravaban.net-ը ավելի վաղ հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ նախագահին է առաջարկել Մադլենա Վահրամի Մարգարյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու … Read more