Հունվարի 29֊ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում վիճակագրություն էր հրապարակել, նշելով, որ ավելի ուշ կպարզաբանի դրանք։
Այսօր արդեն նա տեղեկացրել է, որ թվերը արտացոլում են 65 պլյուս տարիքի թոշակառուների առողջության ապահովագրության համակարգից օգտված լինելու վիճակագրությունը։
Ըստ այդմ՝ 2026 թվականի հունվարի 29-ի երեկոյան դրությամբ առկա տվյալները հետևյալն են
- 65 պլյուս տարիքի 57 թոշակառու առողջության ապահովագրության համակարգի միջոցով օգտվել է 4 միլիոն դրամ և ավել արժեցող առողջապահական ծառայություններից։ Դրանք կարող են տարբեր ծառայություններ լինել, վիրահատություն և այլն։
- 158 թոշակառու, 65 պլյուս տարիքի, օգտվել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ առողջապահական ծառայություններից։
- 802 65 պլյուս թոշակառու օգտվել է 1 միլիոնից 2 միլիոն դրամ արժեցող առողջապահական ծառայությունից, առողջության ապահովագրության համակարգի միջոցով, որի համար թոշակառուն ոչինչ չի վճարում, վճարումները կատարվում են պետական բյուջեից։
- 500,000 դրամից մինչև մեկ միլիոն դրամ առողջապահական ծառայություններ է ստացել, 1208 65 պլյուս տարիքի թոշակառու,
- 6558 թոշակառու ստացել է 100000 դրամից մինչև 500000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն,
- 2481 թոշակառու ստացել է 50000-ից 100000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն,
- 38809 թոշակառու ստացել է մինչև 50000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն
2026 թվականի հունվարի 29-ի դրությամբ առողջության ապահովագրության համակարգից օգտվել է 50073 65 պլյուս տարիքի թոշակառու և ստացել է 4 միլիարդ 924 միլիոն դրամից ավելի առողջապահական ծառայություն։