Դեկտեմբերի 24-ից հետախուզվողը հայտնաբերվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 35-ամյա մի երիտասարդ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Նա դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր կաշառք ստանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ … Read more

32-ամյա վարորդին փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենայով տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին

Իրազեկումների և վարչարարության արդյունքում վարորդները դրսևորել են պատասխանատու վարքագիծ. ՆԳՆ ծառայությունների ուժեղացված հսկողության արդյունքները

Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչները հիմնազուրկ են համարում փոփոխված հայցապահանջի որոշ կետեր․ հայցվորը կրկին հստակ տվյալներ չներկայացրեց

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում,  նախագահությամբ Լիլի  Դրմեյանի, հունվարի 9-ին դռնբաց նախնական դատական նիստում շարունակվեց Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։  Iravaban.net֊ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեյրոյանը, Կառլեն Ափինյանը,  պատասխանող Արմեն Սաքապետոյանը, վերջինիս ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև պատասխանողներ Արմեն Սաքապետոյանի, Մարիաննա Մկրտչյանի և Հայկ … Read more

Որքա՞ն գումար է հատկացվել կենսաթոշակային ապահովության և նպաստների ոլորտներում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է 2025 թվականին իրականացված բարեփոխումները և ծրագրերը, մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովության և նպաստների ոլորտներում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 1․ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման նպատակով 2025 թ․ պետական բյուջեով հատկացվել է շուրջ 20.9 մլրդ դրամ՝ շուրջ 37420 երեխայի համար, 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի ծախսը կազմել է … Read more

ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նախաքաննությունն ավարտվել է

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս ներկայացնելու համար: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է … Read more

Թմրամիջոցներ իրացնող 58-ամյա մի տղամարդը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Ռոստովյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 58-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ … Read more

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ստորագրել է հրաման, որով Արմեն Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։  Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Համաձայն փաստաթղթի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Պատվականի Ղոկասյանին 2026 թվականի հունվարի 12-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա։ Հրամանն ընդունվել է հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» … Read more

ԲԴԽ-ն 2026–2028 թթ. կարիքների համար հայտարարում է մրցույթ թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողության խնդիրներ ունեցող անձանց օգնականի ծառայությունների ձեռքբերման նպատակով

Պատվիրատուն` Դատական դեպարտամենտը, որը գտնվում է ք. Երևան, Կորյունի 15/1 հասցեում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման այսուհետ՝ Որոշում պահանջներով՝ 2026-2028թթ. կարիքների համար հայտարարում է մրցույթ … Read more

ՄԻՊ-ը 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

Մարդու իրավունքների պաշտպանը 2025–2026 թթ. ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպանին նշված խումբ երեխաների իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ: Պաշտպան Անահիտ Մանասյանն … Read more

Վիճաբանություն վարորդների և ուղևորների միջև

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները հունվարի 7-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանյան փողոցում մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն-քաշքշուկ է եղել «Նիսանի» 43-ամյա վարորդի, երկու ուղևորների և «Մերսեդեսի» 24-ամյա վարորդի և ուղևորի միջև: Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով … Read more