Համաներում Հայաստանում չի պլանավորվում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համայնքային այցերը։ Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով համաներմամբ վերաբերյալ հարցին Փաշինյանը նշել է, որ համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։ Նշել է, որ համակարգի զարգացման խնդիր է դրված նախարարության առաջ։ «Ես խնդիր եմ դրել արդարադատության … Read more

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է

 «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է մեզ համար հաստատելու մեր հանձնառությունն ու անմնացորդ հավատարմությունը սպառողների շահերի հավասարակշռմանը և պաշտպանությանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջնահերթություններից է կարգավորվող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների՝ սահմանված որակի չափորոշիչներին և կարգավորող պահանջներին համապատասխանության ապահովումը»։ ՀԾԿՀ նախագահը հույս է հատնել, որ համատեղ … Read more

Կտավի և հոգու միջև․ Ներսես Մելիքյանի արվեստը

Արվեստագետի ներաշխարհը ծնվում է այն պահին, երբ նրա հոգին սկսում է լսել աշխարհի ամենանուրբ շշուկները․ երբ մարդը տեսնում է ոչ միայն առարկաները, այլև դրանց ներսում թաքնված շարժումը, լույսի ու ստվերի մեղմ բախումը, բնության հանդարտ շունչը։ Այդ պահից արվեստը դառնում է ոչ միայն արտահայտվելու միջոց, այլև կյանքի ձև՝ ճանապարհ, որի վրա յուրաքանչյուր քայլը նոր բացահայտում է։ … Read more

Մի շարք ուսանողներ և աշակերտներ հյուրընկալվել են Ազգային ժողովում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում», «Իրավագիտություն» եւ «Քաղաքագիտություն» մասնագիտությունների մագիստրատուրայի ուսանողների հետ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հյուրընկալել է Ազգային ժողովում իրենց մասնագիտական փորձաշրջանն անցնող Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ կուրսի՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Խորհրդարանում … Read more

Որքա՞ն է տուգանքը բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքի պահանջները խախտելու համար

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքի պահանջները խախտելը առաջացնում է տուգանք։  Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում հաշվետվությունները կամ պարտադիր հրապարակման ենթակա իրազեկումները կամ ծանուցումները չհրապարակելը կամ չտրամադրելը կամ բազմաբնակարան շենքի համար օրենքով սահմանված պարտադիր վճարները և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով առանձին բանկային հաշիվ չբացելը` առաջացնում է տուգանքի … Read more

Ճապոնիան և Ֆրանսիան Հորմուզի նեղուց ռազմանավեր չեն ուղարկի

Ֆրանսիական ավիախումբը՝ ի դեմս «Շառլ դը Գոլ» միակ ավիակիրի, շարունակում է մնալ Արևելյան Միջերկրական ծովում` չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արված կոչին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ–ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում կոչ էր արել մի շարք պետությունների՝ ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Նրա … Read more

Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ վարելու Մերձավոր Արևելքի դաշնակիցների փորձերը

Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է ԱՄՆ` Մերձավոր Արևելքի դաշնակիցների փորձերը՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ սկսելու։Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Օմանը, որը պատերազմից առաջ միջնորդ է եղել ԱՄՆ-Իրան բանակցություններում, բազմիցս փորձել է հաղորդակցության ուղի բացել, սակայն Սպիտակ տունը հստակեցրել է, որ հետաքրքրված չէ։ «Նա (Թրամփը) այժմ հետաքրքրված չէ դրանով, և մենք … Read more

Որքա՞ն ժամանակում կարող է նշանակվել վարչական տույժ

Iravaban.net–ը ներկայացնում է վարչական տույժ նշանակելու ժամկետները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: Քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը … Read more

Սպասվում է բուք, տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 15-ին և 16-ին շրջանների մեծ մասում, մարտի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։Մարտի 15-ին և 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին սպասվում … Read more

Քաղաքացին խաբեության միջոցով հափշտակել է 12.545.616 ՀՀ դրամ գումար․ գործը դատարանում է

Մարտի 13-ին Շիրակի մարզի դատախազություն քրեական գործ է հարուցվել խաբեության միջոցով 12.545.616 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Արփինե Շտոյանին։  Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Դեպքի հանգամանքները Ա․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մեկ միասնական դիտավորությամբ 2025 թվականի օգոստոս ամսից մինչև 2026 թվականի հունվար ամիսն ընկած … Read more