Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքի պահանջները խախտելը առաջացնում է տուգանք։
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված
- կարգով կամ
- ժամկետներում հաշվետվությունները կամ
- պարտադիր հրապարակման ենթակա իրազեկումները կամ
- ծանուցումները չհրապարակելը կամ չտրամադրելը կամ
- բազմաբնակարան շենքի համար օրենքով սահմանված պարտադիր վճարները և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով առանձին բանկային հաշիվ չբացելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, եթե կրկին կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Նոր ստեղծված կամ օրենքով սահմանված կարգով լիազորությունները դադարած բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից այդ մասին սահմանված ժամկետներում շենքի սեփականատերերին կամ համայնքի ղեկավարին չծանուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը, որի հետևանքով պատճառվել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի վնաս`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով կամ դեպքերում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը կամ օրենքով սահմանված տեղեկանքները սահմանված կարգով կամ ժամկետներում շենքի սեփականատերերին չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: