Մարտի 13-ին Շիրակի մարզի դատախազություն քրեական գործ է հարուցվել խաբեության միջոցով 12.545.616 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Արփինե Շտոյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Ա․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մեկ միասնական դիտավորությամբ 2025 թվականի օգոստոս ամսից մինչև 2026 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում խարդախությամբ՝ վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակներով, Շիրակի մարզի Անի համայնքի թվով 15 բնակիչներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.545.616 ՀՀ դրամ գումար և օգտագործել է կեղծ փաստաթղթեր:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Ա․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի /48 դրվագով/ 1-ին մասով։