Միջնորդություն է ներկայացվել Գարեգին Բ-ի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ

Գարեգին Բ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը։  Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Կիրառված է խափանման միջոց, արգելված է նրա ելքը Հայաստանից: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի ողմից ստացել … Read more

Այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից. Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Թբիլիսի մեկնելու և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի հուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունից զրկելուն։ Հայտարարության մեջ ասվում է. «Սա այլևս հատակն է։ Օրվա իշխանությունները ցուցադրեցին իրենց հիվանդագին վրեժխնդրության ու բարոյական այլասերման ամենազավեշտալի աստիճանը։ Փաստացի պատանդ պահելով … Read more

Ժողովրդին ընտրատեղամասեր ես տանում հարևան պետության պահանջը կատարելու համար, բայց ավելի ընդունելի է այդպես, քան ասել, որ ներքին բարեփոխումներ ես անում և այլ հեքիաթներ. Թաթուլ Հակոբյան

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Չնայած երազներին ու կենացներին, ինձ թվում է, Հայաստանի ժողովուրդը խիստ պրագմատիկ է և ունի հավաքական գիտակցություն, թե ի՞նչքան է մեր ուժը, կարող ե՞նք հավերժ ապրել թշնամական շրջապատում և անբարյացկամ հարևանությամբ… Հետևաբար, անգամ ամենացավալի և ոչ պոպուլյար հարցերի դեպքում ժողովրդի հետ պետք է խոսել ազնիվ, բաց և անդադար նրան չֆռցնել ու … Read more

Սա այն բացառիկ վարույթներից է, որ անգամ դատարանը դատախազության գործողությունները դիտարկել է որպես իրավունքի չարաշահմանը մոտեցող․ Վարազդատ Ասատրյանը Ա․ Սաքապետոյանի գործով վարույթի մասին

Դատարանում քննվող գործի շրջանակում Վարազդատ Ասատրյանը, ով ներկայացնում է Արմեն Սաքապետոյանի շահերը, անդրադարձել է ընթացող վարույթին և դատախազության գործողություններին։ Ասատրյանի փոխանցմամբ՝ տվյալ վարույթը իրենց համար խնդիրահարույց է իրավական որակումների տեսանկյունից։ Iravaban.net-ի հետ զրույցում նա նշել է, որ գործի ընթացքում արձանագրվել են իրավիճակներ, երբ դատարանը քննության առարկա է դարձրել դատախազության գործողությունների իրավաչափությունը։ Պատասխանող կողմը նաև … Read more

Սուտասան կին, որը զբաղեցնում է պետական պաշտոն. Գևորգ Գրիգորյան

ՀՀ առողջապահության նախարարը ստում է: Առողջապահության նախարարը ազգային ժողովում պնդում է, որ ձևաչափերի հնարավոր բոլոր տարբերակներով աշխատում է բուժաշխատողների և բժշկական հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև պնդում է, որ ԲՈԼՈՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԼՍՎԱԾ ԵՆ, ինչը ակնհայտօրեն չի համապատասխանում իրականությանը… Տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) մեկնաբանություններ մնացել են անպատասխան (սքրինշոթերը ունեմ), մասնագիտոկան ասոցիացիների կողմից ուղղված նամակների մեծամասնությունը՝ ըստ … Read more

Սնանկության դատարանի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվել

Դատական իշխանությունը ներկայացրել է Սնանկության դատարանի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։ Ըստ այդմ,  ՀՀ սնանկության դատարանում 2025 թվականին արձանագրվել է գործերի հետևյալ շարժը։

Մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները եւս կապահովագրվեն. նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը  մարտի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մոպեդները, տրիցիկլներն ու  քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ առաջին … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարները կվերադարձվեն․ նոր նախագիծ

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վճարները վերադարձնելու կարգը սահմանելու մասին նախագիծը։ Iravaban.net-ը Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում ուսումնասիրել է նախագծի մանրամասները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանցից օրենսդրությամբ … Read more

2026-ի ընտրությունները որևէ մեկի ավել կամ պակաս քվե-մանդատ ստանալու ընտրություններ չեն, այլ պետություն ունենալու. հայ մնալու ու հայկական հող ունենալու. Ալեն Ղևոնդյան

Քաղաքական միավորները շատ սթափ ու ռացիոնալ պետք է մեկ բան ֆիքսեն, որ 2026-ի ընտրությունները որևէ մեկի ավել կամ պակաս քվե-մանդատ ստանալու ընտրություններ չեն, այլ պետություն ունենալու ընտրություններ. դա դռայվ, խաղ ենթադրող գործընթաց չի, կրել-կրվելու վիճակ չէ, այլ հայ մնալու ու հայկական հող ունենալու իրողություն: Դեռևս էս ա: Ալեն Ղևոնդյան, քաղաքագետ

Բյուրեղավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել 16 տարի համայնքի աղբը համայնքային հողամասերում թափելու և ավելի քան 157 միլիոն դրամի վնաս պատճառելու համար

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի մարտի 19-ին գործ է ստացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Գործը նույն օրը մակագրվել է հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանին: Նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեում, գործը ստացվել է Կոտայքի մարզի դատախազությունից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Հակոբ Սուրենի Բալասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի … Read more