Քարոզչական հնարք, ֆեյք, խրտվիլակ, որ փորձ է արվում մատուցել հանրությանը. Հակոբ Բադալյան

Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին, քննարկել են գործակցության հարցեր: ԱՄՆ չեղարկել է մի շարք պատժամիջոցներ, Լուկաշենկոն էլ բաց է թողել բանտարկված ընդդիմադիրների հերթական խմբին: Այս պրոցեսը արդեն ամիսներ է: Բելառուսը Միութենական պետության մաս է: Բայց, փաստորեն նաեւ սերտ աշխատում է Նահանգների հետ: Վաշինգտոնը անգամ հրավիրեց Խաղաղության խորհրդին մասնակցելու, Մինսկն էլ՝ ընդունեց հրավերը: Հիմա, … Read more

Մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում, կիրականացվի մեկ գծանի երկկողմանի երթևեկություն

Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։ Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։

ԲԴԽ-ն դատավոր Ժորա Չիչոյանի համար սահմանեց նվազեցված ծանրաբեռնվածություն՝ 95% տոկոսաչափով

Iravaban.net–ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-29-Ո-25 որոշումոը, որով Երևան քաղաքաի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանին բաշխվելիք գործերի համար սահմանվել է առանձին տոկոսաչափ։ Որոշման հիմքերը և բովանդակությունը Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝ քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը։ … Read more

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային և Երևանի դպրոցների ենթակայությունը կփոխվի. ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկմանդրված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականիհունիսի 22-ի N 609-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում էհամապատասխանեցնել ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման և հաշվառմանկարգը դպրոցների … Read more

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

Ապրիլի 6-9-ը Ազգային ժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունը։ Այս մասին մարտի 18-ին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին հանձնարարվել է ընդունել պատվիրակությանը:

Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը

Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիի խոսքով՝ Պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Մետրոպոլիտի խոսքով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գալ Վրաստան։ «Չեմ կարող ասել, թե ով կգա։ Մենք հրավեր ենք ուղարկել Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին։ Ինչպես կանոնն … Read more

Եթե երրորդ անգամ ՀՀ քաղաքացին ընտրի ՔՊ-ին՝ գուցե մեծ է հավանականությունը, որ ազգովի հայտնվենք հաջորդ սպառնալիքի առջև. Արտակ Զաքարյան

Նիկոլ Փաշինյանն, առանց անուններ տալու ու առանց կոնկրետ փաստեր բերելու, մեղադրում է որոշ ընդդիմադիրների՝ քաղաքականությունից բան չհասկանալու և իրենց հայտարարություններով (ընտրություններում հաղթելու դեպքում)՝ աշնանը «պատերազմ հրահրելու մեջ»: Նա գուցե այդ կերպ ցանկանում է անկեղծորեն խոստովանել, որ ինքն էլ այդ «անիծյալ քաղաքաանությունից» բան չի հասկացել : Դրա համար էր անում հայտարարություններ ու քայլեր, որոնք ակամայից Արցախին … Read more

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, մոտ 600 փամփուշտ և զինամթերք

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։Մարտի 10-ին Կոտայքի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Հրազդանի Կաքավաձոր թաղամասում։ Նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, մոտ 600 փամփուշտ և զինամթերք։Մարտի 13-ին Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում 112 … Read more

ՔԿ-ն բավարարել է Սամվել Կարապետյանի միջնորդությունը

Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով 2026 թվականի մարտի 18-ին ստացվել է Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Iravaban.net-ին այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ … Read more

Սևանա լճի ներքո մշակութային շերտ․ Հայաստանը միանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային

Մասնակից պետությունները, անհատապես կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք անհրաժեշտ են ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ օգտագործելով այդ նպատակով եղած լավագույն գործնական միջոցները: Ստորջրյա մշակութային ժառանգություն հասկացությունը, ըստ կոնվենցիայի, ներառում է մարդկային գոյության բոլոր այն հետքերը՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք առնվազն 100 տարի շարունակ մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ … Read more