Սուտասան կին, որը զբաղեցնում է պետական պաշտոն. Գևորգ Գրիգորյան

ՀՀ առողջապահության նախարարը ստում է:

Առողջապահության նախարարը ազգային ժողովում պնդում է, որ ձևաչափերի հնարավոր բոլոր տարբերակներով աշխատում է բուժաշխատողների և բժշկական հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև պնդում է, որ ԲՈԼՈՐ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԼՍՎԱԾ ԵՆ, ինչը ակնհայտօրեն չի համապատասխանում իրականությանը…

Տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) մեկնաբանություններ մնացել են անպատասխան (սքրինշոթերը ունեմ), մասնագիտոկան ասոցիացիների կողմից ուղղված նամակների մեծամասնությունը՝ ըստ պաշտոնական պատասխանի «քննարկման փուլում» են և մինչև ընտրությունները հավանաբար այդ փուլում էլ կմնան…

Տիկին նախարար, ամոթ է, մի՛ ստեք … Հասկանում եմ, որ վախենում եք առերեսվել ճշմարտության հետ, բայց ստելով դուք թաղում եք ձեր անունն ու համբավը բոլոր բուժաշխատողների շրջանում, որովհետև ես էլ, դուք էլ, ձեր աշխատակիցներն էլ, մեզ լիազորած բժիշկներն էլ գիտեն ճշմարտությունը և զուտ տհաճ է տեսնել սուտասան կին, որը զբաղեցնում է պետական պաշտոն:

Տիկին նախարար, սուտը (և ոչ միայն սուտը) 7 ու 40-նք ունի։

Նաև ասում են, որ սուտ խոսելուց քիթը երկարում է…

Մի ստեք և առերեսվեք ձեր ստեղծած խնդիրների հետ, թե չէ այս սերիան շարունակական կդառնա…

Գևորգ Գրիգորյան, «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ

Leave a Comment