Միջնորդություն է ներկայացվել Գարեգին Բ-ի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ

Գարեգին Բ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը։

 Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Կիրառված է խափանման միջոց, արգելված է նրա ելքը Հայաստանից:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի ողմից ստացել են համապատասխան միջնորդություն։

«Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- նշվում է ՔԿ պատասխանում։

Leave a Comment