Սա այն բացառիկ վարույթներից է, որ անգամ դատարանը դատախազության գործողությունները դիտարկել է որպես իրավունքի չարաշահմանը մոտեցող․ Վարազդատ Ասատրյանը Ա․ Սաքապետոյանի գործով վարույթի մասին

Դատարանում քննվող գործի շրջանակում Վարազդատ Ասատրյանը, ով ներկայացնում է Արմեն Սաքապետոյանի շահերը, անդրադարձել է ընթացող վարույթին և դատախազության գործողություններին։

Ասատրյանի փոխանցմամբ՝ տվյալ վարույթը իրենց համար խնդիրահարույց է իրավական որակումների տեսանկյունից։ Iravaban.net-ի հետ զրույցում նա նշել է, որ գործի ընթացքում արձանագրվել են իրավիճակներ, երբ դատարանը քննության առարկա է դարձրել դատախազության գործողությունների իրավաչափությունը։

Պատասխանող կողմը նաև ընդգծում է, որ գործի քննությունը երկար ժամանակ է տևում։ Ըստ նրանց՝ գործընթացի ընթացքում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ, իսկ հերթական դատական նիստը հետաձգվել է՝ պայմանավորված դատախազության կողմից նոր երրորդ անձանց ներգրավելու միջնորդությամբ։

Ասատրյանը հայտնել է, որ ներկայացված հայցադիմումը չեն ընդունում։ Նրա խոսքով՝ գործի շրջանակում կիրառված որոշ մոտեցումներ իրենց համար ընկալելի չեն։

Որպես օրինակ նա ներկայացրել է մի դրվագ, ըստ որի՝ մոտ 25 միլիոն դրամի փոխառությունից մի մասը դիտարկվել է որպես ապօրինի, սակայն պահանջը ներկայացվել է ամբողջ գումարի մասով։ Ասատրյանի խոսքով՝ այդ գումարը ստացել է ընկերություն, որը նաև պետական ֆինանսավորում է ունեցել։

Պատասխանող կողմը նշում է, որ այս և այլ հարցերի շուրջ իրենք բարձրացրել են տարբեր խնդիրներ և դիտարկումներ, ինչպես նաև ընդգծել են, որ իրենց վստահորդների նկատմամբ, իրենց գնահատմամբ, կիրառվում են տարբեր մոտեցումներ։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment