ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանկի անունով կեղծ WhatsApp հաշիվ է բացվել

Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում ծանոթներիս: Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերենի: Այս մասին Այս Iravaban.net–ը տեղեկանում է  ՀՀ ԱԺ նախագահի ֆեյսբուքյան էջից։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կարտոֆիլի խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Է.Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։  Արդյունքում՝ հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող, սպիտակ զանգված: Է.Հ.-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից … Read more

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ – Ազգ

Ազգային ժողովը այսօր՝ դեկտեմբերի 2–ին, գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Սա 2025 թվականի վերջին քառօրյան է։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 27 հարց։ Դրանցից ինը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։  Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծը, Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ … Read more

Օտարերկրացին «Այդի Բանկ» ՓԲԸ-ից հափշտակել է 2․500 դոլար․ գործը դատարանում է

Հոկտեմբերի 6-ին Երևանի քրեական դատարանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել գումարի հափշտաության դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Ջոն Հայրապետյանին։ Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն Մ․Ռ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գաղտնի հափշտակել է «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող խոշոր չափի՝ 957.375 ՀՀ դրամի համարժեք 2.500 ԱՄՆ դոլար … Read more

Զինծառայողի խնդրանքով տաքսու վարորդի միջոցով քաղցրավենիքի տուփում թմրանյութ է տեղափոխվել զորամաս

Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի խնդրանքով թմրանյութ զորամաս տեղափոխելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Արամ Ավետիսյանին։ Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն Դ․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ ՊՆ Ն զորամասում, շարքային Ա. Խ․-ի խնդրանքով, Մարիխուանա տեսակի թմրամիջոցը տեղափոխել է քաղցրավենիքի տուփում և … Read more

Խմբային ծեծկռտուք Նուբարաշենում՝ պատճառները անհայտ են

Նոյմբերի 28-ին Երևանի քրեական դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից քաղաքացու ծեծի ենթարկելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Էդուարդ Մկրտչյանին Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն Ա․Հ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ այլ անձանց հետ ֆիզիկական ներգործություն է գործադրել անձի նկատմամբ: Գործի … Read more

Հայտնի է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացվելիք հարցազրույցի վայրը, օրը և ժամը

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացվող հարցազրույցի վայրի և ժամի մասին։ Հայտարարության մեջ նշվում է,-«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով անցկացվելիք հարցազրույցը տեղի է ունենալու 2026 թվականի հունվարի 22-ին և 23-ին … Read more

Հաստատվել են ՊՎԾ կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափորոշիչները

© 2012 – 2025 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Վահագն Ալեքսանյանը Քիշնևում կմասնակցի Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության եւ հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդեցությունը թեմայով միջոցառմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարգադրությոյւն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ. 1. «Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության եւ հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդեցությունը. 2024-2025թթ. ընտրությունների Մոլդովայի փորձը» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար 2025 թվականի դեկտեմբերի 1-4-ը Քիշնեւ (Մոլդովայի … Read more

ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է Արևելյան գործընկերության ռիսկերի վերլուծության տարեկան հանդիպմանը․ ներկայացվել են միգրացիոն հոսքերի փոփոխությունները

ՆԳՆ պատվիրակությունը նոյեմբերի 26-ին Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության ռիսկերի վերլուծության տարեկան ամփոփիչ հանդիպմանը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։ Հանդիպումը հատկանշական էր Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության հետ նոր աշխատանքային պայմանավորվածության շուրջ բանակցությունների մեկնարկի համատեքստում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների շրջանակում անհրաժեշտ է ապահովել միջազգային համագործակցության շարունակական բարելավում, այդ թվում՝ … Read more