5 տարիների արդյունքում նվազագույնը 7.5-7.6 տոկոս տնտեսական աճ կապահովենք, իրատեսորեն ավելի բարձր աճ կապահովվի միջին տարեկանում. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին շարունակել է քննարկել «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի սկզբում ՀՀ վարչապետը նախ գնահատել է բյուջետային քննարկումները եւ արձանագրել, որ այս գումարման խորհրդարանի հետ աշխատանքը, ընդհանուր առմամբ, լավ է գնահատում եւ գոհ է Կառավարության աշխատանքից: Նիկոլ Փաշինյանի խոսքով բյուջետային … Read more

Թվայնացվել է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանքների ստացման գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ․ դեկտեմբերի 1-ից գործարկվել է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային հարթակը։ Այն հասանելի է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջի «ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ» բաժնում։ ՀՀ-ում պետական գրանցում ստացած կազմակերպությունները, ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կարող են ՀՀ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ստանալու … Read more

Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, այնտեղից կգնա Ֆրանսիա

Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնեց Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում (Ֆրանսիա). հայտնում են Մայր Աթոռից։ Նորին Սրբությանը ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ … Read more

Համայնքային ոստիկանների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ նախաքննությունն ավարտված է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ համայնքային երկու ոստիկաններ տեղեկանալով 2025 թվականի հունիսի 29-ին համայնքային երկու այլ ոստիկանների՝ ահազանգով դեպքի վայր չմեկնելու մասին, վիճաբանել են նրանցից մեկի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր … Read more

Սպարտակ և Վարդան Ղուկասյանների նկատմամբ նոր քրեական հետապնդում է նախաձեռնվել, նրանց դեմ հաղորդում են ներկայացրել ոստիկանության աշխատակիցները

Հակակոռուպցիոն քրեական դատարանում Մերի Մոսինյանի նախագահությամբ շարունակվեց Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի և մյուսների գործի քննությունը։ Դատական նիստին ներկայացրել էին հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը, պաշտպաններ Հովհաննես Ղարաքեչիշյանը, Արամայիս Հայրապետյանը, Մանուկ Մելքոնյանը, մեղադրյալներ Վարդան Ղուկասյանը, Սպարտակ Ղուկասյանը, Գևորգ Ղուասյանը, Սաշա Զաքարյանը և Արմեն Մաթևոսյանը, ինչպես նաև դատական նիստին ներկայացրել էին վկա Կորյուն Ղուկասյանը։ Iravaban.net-ի փոխանցմամբ նիստի … Read more

Փաշինյանն իր պաշտոնավարման օրոք 3 տարբեր դիրքորոշումներ է արտահայտել արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Թեև վերջին 3 տասնամյակի բանակցային փաթեթը խեղաթյուրումներով, կիսատ-պռատ հանրայնացվեց, սակայն դա էլ մեծ թվով տեղեկատվություն է փոխանցում ոչ միայն բանակցային փաթեթների բարելավումների դինամիկայի, այլ նաև երկիրը ղեկավարող անձանց սկզբունքների և կարմիր գծերի մասին: Նույն Փաշինյանն իր պաշտոնավարման օրոք 3 տարբեր դիրքորոշումներ է արտահայտել արցախյան հարցի … Read more

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը յուրաքանչյուրիս հավաքական պատասխանատվությունն է

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ։ «Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ ընդգծելու նրանց իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը։ Այս առիթով ցանկանում եմ ընդգծել պետության պարտավորությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև նրանց լիարժեք մասնակցությունն … Read more

Հագուստ վաճառող ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 13 մլն դրամի վնաս․ Վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից խեղաթյուրվել են 2022-2023 թվականների հարկային միասնական հաշվարկները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել խոշոր չափերի հարկեր։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 13 մլն 166 հզր … Read more

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով Լեռնիկ վարդանյանը նշանակվել է Վեդիի քննչական բաժնի պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նոյեմբերի 28-ի հրամանով Լեռնիկ Վարդանյանը նշանակվել է Վեդիի քննչական բաժնի պետ։  Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Լեռնիկ Լյուդվիգի Վարդանյանին նշանակել Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ (գլխավոր 3-րդ)՝ հանելով հայաստանի հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց … Read more