Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին: Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Իրանում մեկնարկել է Այաթոլլահ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությունը

Իրանում մեկնարկել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների առաջին փուլը։ Առաջնորդի մարմինը վաղ առավոտյան տեղափոխվել է Թեհրանի Մեծ Մոսալլա և տեղադրվել գլխավոր աղոթասրահում, հայտնում է Press TV-ն։ Նշվում է, որ ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Վրաստանի և Կուբայի բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ ժամանել են Իրան՝ մասնակցելու հուղարկավորության արարողություններին։ Հիշեցնենք, … Read more

Pegasus-ը վերականգնվող վառելիքի ոլորտում կհամագործակցի Ադրբեջանի հետ – Live News

Թուրքիայի խոշորագույն արդյունաբերական հոլդինգներից մեկը հանդիսացող «SOCAR Türkiye» էներգետիկ ընկերությունը և «Pegasus» ավիաընկերությունը ավիացիոն վառլիքի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Համաձայնագրի շրջանակներում կողմերը համատեղ աշխատանքներ են իրականացնելու Թուրքիայում վերականգնվող ավիացիոն վառելիքի (SAF) էկոհամակարգի զարգացման, կարիքների գնահատման և համապատասխան տեխնոլոգիական ու արտադրական շղթաների ստեղծման ուղղությամբ։ «SOCAR Türkiye»-ի գլխավոր գործադիր տնօրեն … Read more

Ինչո՞ւ է Եվրահանձնաժողովը շարունակում «հավասարության նշան դնել» Հայաստանի և Ադրբեջանի միջև

Երևան ժամանելուց առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն արդյունավետ բանակցություններ է անցկացրել Բաքվում: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հատկանշական է, որ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Երևանում է՝ տարածաշրջանային այցի շրջանակներում՝ այն դեպքում, երբ Հայաստանը եվրաինտեգրացման գործընթացի մեջ է, իսկ Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէր հայտ ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու, այլ նաև շարունակում է խզել իր … Read more

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը – Live News

Հուլիսի 3-ին Բալաջարի կայարանով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, որ հունիսի վերջում նույն երթուղով Հայաստան էր ուղարկվել 490 տոննա ռուսական ցորենի խմբաքանակ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է արտահանվել ավելի քան 29 հազար տոննա ցորեն։

Թուրքիայի արդարադատության նախարարը հանդիպել է Ալիևի հետ․ քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը մեկնել է Ադրբեջան։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել երկկողմ դաշնակցային հարաբերությունները։ Գյուրլեքը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անկեղծ հարաբերությունների շնորհիվ ընդհանուր պատմության, մշակույթի և եղբայրության վրա հիմնված հարաբերությունները զարգացել են։ Կողմերը նաև քննարկել են «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր։ Այդ համատեքստում Գյուրլեքն անդրադարձել … Read more

Վարչապետը հուլիսի 3-ին կմասնակցի Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը: «Այո, վաղը մեկնելու եմ և վաղն էլ վերադառնալու եմ։ Բնականաբար, շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են»,- ասել է Փաշինյանը:  

Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանն ուղղված գործընթացները. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայկական երկաթուղու կառավարման հետ կապված զարգացումներին, հայտնել է, որ Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանն ուղղված գործընթացները։ Իսկ արդյո՞ք ռուսական սահմանափակումների ֆոնին հայկական կողմը կարող է վերանայել Հայկական երկաթուղու կառավարման հարցում իր մոտեցումը հարցին, վարչապետ նշել է, որ Հայաստանի դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու։ «Հնարավոր … Read more

Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նախաձեռնած նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նախաձեռնած նախարարական համաժողովին: Երկրաշարժերի պայմաններում առողջապահական համակարգերի պատրաստվածության ու արձագանքման կարողությունների զարգացման, փորձի փոխանակման ու համագործակցության ամրապնդման նպատակով համաժողովը Ստամբուլում համախմբել է առողջապահության նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և ոլորտի փորձագետներին: Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ռիսկերը և բնական աղետների, մասնավորապես` երկրաշարժերի` առողջապահական համակարգերի վրա … Read more