Երևան ժամանելուց առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն արդյունավետ բանակցություններ է անցկացրել Բաքվում: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հատկանշական է, որ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Երևանում է՝ տարածաշրջանային այցի շրջանակներում՝ այն դեպքում, երբ Հայաստանը եվրաինտեգրացման գործընթացի մեջ է, իսկ Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէր հայտ ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու, այլ նաև շարունակում է խզել իր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ: Ըստ էության այն արդեն դուրս է Եվրախորհրդից, սառեցվել են լիազորությունները ԵԽԽՎ-ում, խզել է բոլոր տեսակի կապերը Եվրախորհրդարանի հետ և հրաժարվում է կատարել ՄԻԵԴ-ի վճիռները»,-ասել է Երկանյանը:
Ի՞նչ հանդիպումներ է ունեցել այնտեղ, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռքբերվել: Ինչո՞ւ է այդպես: Իսկ ընդանրապես Եվրամիության ակտիվացումը մեր տարածաշրջանում ի՞նչ է նշանակում:
Մանրամասները՝ ամբողջական հարզարույցում: