Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանն ուղղված գործընթացները. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայկական երկաթուղու կառավարման հետ կապված զարգացումներին, հայտնել է, որ Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանն ուղղված գործընթացները։

Իսկ արդյո՞ք ռուսական սահմանափակումների ֆոնին հայկական կողմը կարող է վերանայել Հայկական երկաթուղու կառավարման հարցում իր մոտեցումը հարցին, վարչապետ նշել է, որ Հայաստանի դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու։

«Հնարավոր չէ՝ հայկական կողմը վերանայի իր մոտեցումը, բայց մյուս կողմից այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել»,- ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը արդեն սկսել է այն գործընթացները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը և որ Հայաստանը չի կարող պարզապես դիտորդի դերում լինել այն իրավիճակում, երբ միջազգային երկաթուղային ուղիները կարող են մտնել տարածաշրջան, բայց շրջանցել Հայաստանը։

«Չի կարող այդպիսի բան լինել։ Եկեք արձանագրենք, որ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Leave a Comment