Երեկոյան սպասվում են անձրև և ամպրոպ • Tribune.am

Կիրակի՝ հուլիսի 5-ին, Երևանում սպասվում է տաք ամառային եղանակ։ Առավոտյան օդի ջերմաստիճանը կլինի +21-ից +24 աստիճան, տեղումներ չեն սպասվում, կփչի թույլ հյուսիս-արևմտյան քամի։ Կեսօրին ջերմաստիճանը կհասնի +25-ից +29 աստիճանի, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Երեկոյան օդը կսառչի մինչև +20-ից +26 աստիճան, սպասվում են անձրև և ամպրոպ։ Օրվա ընթացքում երկինքը հիմնականում կլինի ամպամած, քամին՝ թույլ՝ … Read more

«Քաղցր ծիրանի դառը քաղաքականությունը»․ «Շանթի» հատուկ անդրադարձը հայ-ռուսական ներկայիս հարաբերություններին

Եվրամիությու՞ն, թե՞ ԵԱՏՄ։ Հայաստանը մեծ երկընտրանքի առջ՞և, թ՞ե երկու քարի արանքում։ Ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք եռանկյունում՝ նոր աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Դիտեք «Շանթի» հատուկ ռեպորտաժը։

Սահմանների բացում և տնտեսական հեռանկարներ. ինչի՞ շուրջ են պայմանավորվում հայ և թուրք գործարարները

Օրերս Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության պատվիրակությունը Վանում հանդիպել է տեղի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ։ Այցը կազմակերպվել է «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում: Ի՞նչ արդյունքներ է տվել այս հանդիպումը, որքանո՞վ են իրատեսական սահմանների բացման սպասումները, և ի՞նչ քաղաքական ու տնտեսական նշանակություն կարող է ունենալ հայ-թուրքական գործարար երկխոսության ակտիվացումը։

Թեհրանը հրաժեշտ է տալիս այաթոլլա Ալի Խամենեիին

Իրանի մայրաքաղաքը հրաժեշտ է տալիս երկրի նախկին առաջնորդ Ալի Խամենեիին, որը մահացել է փետրվարի վերջին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում։ Ուրբաթ օրը Իրանից և արտերկրից ժամանած հասարակական ու քաղաքական գործիչները հարգանքի տուրք մատուցեցին այաթոլլային` Իմամ Խոմեյնիի անվան մեծ մզկիթում (Մոսալլա), որն անվանակոչվել է ի պատիվ Ալի Խամենեիի նախորդի՝ Իսլամական Հանրապետության առաջին առաջնորդի։ Շաբաթ օրը՝ … Read more

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին մեկշաբաթյա դադար է տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնը Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության համար։ «Նրանք հուսահատորեն ցանկանում են համաձայնության գալ, նրանք այնքան են ուզում համաձայնագիր։ Մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ տվեցինք հուղարկավորության համար, որովհետև մենք լավն ենք», – վստահեցրել է նա Հարավային Դակոտայում կայացած հավաքի ժամանակ։

Թեհրանի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին

Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Իրան–Հայաստան հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա՝ հավելելով, որ երկու երկրները հետևողականորեն զարգացրել են կառուցողական համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Հաղորդում է Mehr-ը։ Նախագահ Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից և առաջնորդվեն բացառապես երկու երկրների անկախ կամքով։ Նրա խոսքով՝ … Read more

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը։ Նշենք, որ Դմիտրի Մեդվեդևն այսօր Իրանում մասնակցել է Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ Նա խորը ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդի նահատակության կապակցությամբ։

Թուրքիան դառնալու է Եվրոյով վճարումների միասնական գոտու լիարժեք անդամ. ի՞նչ կտա դա Հայաստանին

Թուրքիան եվրոյով վճարումների միասնական գոտու անդամ դառնալու պաշտոնական հայտ է ներկայացրել: Բրյուսելի պաշտոնյաները խոստովանում են, որ Թուրքիայի անդամակցությունն այդ համակարգին միանգամայն իրատեսական է: Ըստ որոշ տեղեկությունների, Եվրոպական կառույցները պատրաստվում են իրենց համաձայնությունը տալ արդեն գալիք տարվա ընթացքում: Անկարայի համար սա իսկապե՞ս ձեռքբերում է: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարծում եմ այո, միանշանակ: Ընդ որում, որքան … Read more

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, ԱՄՆ-ի հետ հրադադարի բանակցությունները խափանելու համար, որոնք նախատեսված էին անցկացնել Պակիստանում, տեղեկացնում է Euronews-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Բաքվի վերաքննիչ դատարանում քննվել են ապօրինաբար պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները։ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի անունից դատարանին ներկայացվել են գործի դատական արձանագրությունների վերաբերյալ դիտողություններ, որոնք կցվել են գործի նյութերին։ Դատարանում ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի ներկայացրած … Read more