Թուրքիան դառնալու է Եվրոյով վճարումների միասնական գոտու լիարժեք անդամ. ի՞նչ կտա դա Հայաստանին

Թուրքիան եվրոյով վճարումների միասնական գոտու անդամ դառնալու պաշտոնական հայտ է ներկայացրել: Բրյուսելի պաշտոնյաները խոստովանում են, որ Թուրքիայի անդամակցությունն այդ համակարգին միանգամայն իրատեսական է: Ըստ որոշ տեղեկությունների, Եվրոպական կառույցները պատրաստվում են իրենց համաձայնությունը տալ արդեն գալիք տարվա ընթացքում: Անկարայի համար սա իսկապե՞ս ձեռքբերում է: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Կարծում եմ այո, միանշանակ: Ընդ որում, որքան հասկանում եմ, սկզբունքային որոշումն արդեն կա: Այդ հայտը ներկայացնելու մասին որոշումը հրապարակվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարը երկարատև ու արդյունավետ բանակցություններ ունեցավ Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատար Դոնբրոս Կիսի հետ: Հավանաբար այդ հանդիպման ընթացքում սկզբունքային համաձայնությունը եղավ: Իսկ այս շաբաթվա սկզբում Անկարայում էր Եվրամիության բավական ներկայացուցչական պատվիրակություն և դա նույնպես արդյունավետ էր»,-ասել է Երկանյանը:

Կոնկրետ ի՞նչ է ենթադրում Եվրոյով վճարումների միասնական գոտու անդամ լինելը: Իսկ ինչպե՞ս է դա առնչվում Հայաստանի շահերին:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment