Օրերս Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության պատվիրակությունը Վանում հանդիպել է տեղի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ։ Այցը կազմակերպվել է «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Ի՞նչ արդյունքներ է տվել այս հանդիպումը, որքանո՞վ են իրատեսական սահմանների բացման սպասումները, և ի՞նչ քաղաքական ու տնտեսական նշանակություն կարող է ունենալ հայ-թուրքական գործարար երկխոսության ակտիվացումը։