ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հեղուկ գազ և պարարտանյութ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հեղուկ գազ և պարարտանյութ։ Ըստ հրապարակումների՝ ուղարկվել է պրոպանով բեռնված 14 երկաթուղային վագոն՝ ընդհանուր առմամբ 470 տոննա, և պարարտանյութով բեռնված հինգ երկաթուղային վագոն՝ ընդհանուր առմամբ 339 տոննա:  

Թեհրանի խնդրանքով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններն Իրանի հետ. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի խնդրանքով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններն Իրանի հետ, սակայն նշել է, որ Իսլամաբադի հուշագրով սահմանված հրադադարի ռեժիմն այլևս չի գործում  Վաշինգտոնը վերականգնել է պատժամիջոցները և պատասխան հարվածներ հասցրել Իրանի ռազմական թիրախներին Հորմուզի նեղուցում տեղի ունեցած բախումներից հետո:

Какой из трёх сценариев развития конфликта между Ираном и США станет наиболее реальным?…

Вчера вроде бы «война взяла некую паузу» – имеем в виду войну США против Ирана. Хотя не исключается, что война просто начинает принимать какие-то иные формы. У нас нет инсайдеров ни в Белом доме или Пентагоне США, ни во властных и военных структурах Ирана. Мы практически всегда используем лишь ту информацию, которую вбрасывают в окружающий … Read more

Նեթանյահուն Թրամփին ներկայացրել է Լիբանանի սահմանին «անվտանգության գոտիների» անհրաժեշտությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, Իսրայելի ռազմական ներկայության շուրջ ստեղծված իրավիճակը Լիբանանում և տարածաշրջանային այլ հարցեր։ Հայտնում են ԶԼՄ-ները։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ վերջին շրջանում պարբերական դարձած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, իրավիճակը Լիբանանում, ինչպես նաև տարածաշրջանում տեղի … Read more

Ռուսաստանից ձեռք բերված S-400-ը Թուրքիան ուղարկում է Պարսից ծոցի երկրներից մեկը․ ԶԼՄ

Թուրքիայի կողմից ժամանակին Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրքական իշխանամետ Hürriyet թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իմ տրամադրության տակ եղած տվյալներով՝ S-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին կհայտարարվի այսօր։ S-400-ները ուղարկվում են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ որոշ խնդիրների վերացման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, … Read more

Իրանում ավարտվել է զոհված առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը. Մոջթաբա Խամենեին չի մասնակցել արարողությանը

Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունն ավարտվեց նրա հայրենի Մաշհադ քաղաքում: Նրա մարմինը թաղվեց Իմամ Ռեզայի դամբարանում, որտեղ երկու տարի առաջ տեղի ունեցավ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի վերջին հուղարկավորությունը: Այս մասին հայտնել ՝ TASS-ը: Վերջին պահին, Խամենեիին հարգանքի տուրք մատուցել ցանկացողների թվի պատճառով, հուղարկավորության արարողության կազմակերպիչները ստիպված եղան փոխել դամբարան … Read more

Մոջթաբա Խամենեին հոր հուղարկավորության ժամանակ այդպես էլ չի ներկայացել հանրությանը

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության վերջին փուլն այս պահին ընթանում է Իրանի Մաշհադ քաղաքում: Նախկին գերագույն առաջնորդի մարմինը բեռնատարով տեղափոխել են իմամ Ռեզայի դամբարան՝ մարդկանցով լի փողոցներով. վերջին փուլում ստիպված են եղել ուղղաթիռ օգտագործել, քանի որ բեռնատարը չի կարողացել շարունակել ճանապարհը ամբոխի միջով: Ալի Խամենեիի ավագ որդին՝ այաթոլլահ Սեյեդ Մուստաֆա Հոսեյնի Խամենեին, ղեկավարել է դագաղի մոտ … Read more

Հայաստանն այս պահին ի վիճակի չէ Սահմանադրություն փոխել․ Ռոբերտ Ղևոնդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին, այդ թվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ «Հայաստանն այս պահին ի վիճակի չէ Սահմանադրություն փոխել»,-նշել է փորձագետը։ Հարցազրույցն աբմողջությամբ՝ տեսանյութում։

Էքսկլավներից մինչև «Արարատցեմենտ»․ Փաշինյանը՝ ընթացիկ օրակարգի մասին

Սահմանազատման գործընթաց, էքսկլավների հարց, Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործ և խոշոր ներդրումային ծրագրեր. Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ամենատարբեր թեմաներով հարցերի։ Արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ սահմանազատման և էքսկլավների վերաբերյալ հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործընթացի բոլոր կարևոր զարգացումների մասին պաշտոնապես տեղեկացվում է, իսկ հաղորդագրության բացակայությունը … Read more

Վանդալիզմ՝ Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական եկեղեցու գերեզմանատանը․ դամբարաններ են վնասել

Հուլիսի 7-8-ի գիշերն անհայտ անձը ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական եկեղեցու գերեզմանատան տարածք և վնասել վեց դամբարան, ինչպես նաև տարածքում գտնվող աղբյուրը, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։ Այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը։