ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին՝ կապված Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման հետ։ Մասնավորապես, միջոցառումներն ուղղված էին ֆինանսիստ Ալի Անսարիի դեմ: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ նա յուրացրել է պետական ​​միջոցները և դրանք օգտագործել Իրանից դուրս՝ Իրանի ղեկավարներին օգուտ բերելու համար: Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել  իրանական արժույթի փոխանակման մի քանի ընկերություններ։

Իրանը պատրաստ է լիակատար պաշտպանության․ Ղալիբաֆը

Իրանը պատրաստ է լիակատար պաշտպանության, եթե ԱՄՆ-ն «չպահպանի» հրադադարի մասին հուշագիրը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարն է։ «Մենք երբեք չենք դադարել մեր սեփական երկիրը պաշտպանել նախապատրաստվելուց, և ցանկացած պահի, երբ ամերիկացիները դավաճանություն գործեն հուշագրի դեմ, մենք պատրաստ կլինենք լիակատար պաշտպանության», – ասել է Ղալիբաֆը … Read more

Արդյո՞ք Բաքվին հաջողվել է տապալել Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Բաքվի իշխանությունների ձեռնարկած ջանքերի արդյունքում հաջողվել է տապալել Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկումն ու ընդունումը: Ի՞նչ կապ ունի Ադրբեջանը: Չէ՞ որ բանաձևում դատապարտվում է ոչ թե Ադրբեջանում, այլ Թուրքիայում տեղի ունեցած ոճրագործությունը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ մոտ 2 շաբաթ առաջ Իսրայելի կառավարությունը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու … Read more

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել

Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել, որի ընթացքում Արցախի նախկին ղեկավարները կրկին հայտարարել են իրենց անմեղության մասին։ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակել է նախորդ նիստում սկսված իր ելույթը: Ելույթ են ունեցել նաև Վասիլի Բեգլարյանի և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի «պաշտպանները», ովքեր «դատարանին» խնդրել են բեկանել «դատավճիռը» և արդարացնել իրենց «պաշտպանյալներին»։ Հաջորդ … Read more

Բաքվի պահանջներն ու Անկարայի ուղերձները. ո՞ւր է գնում գործընթացը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին դեռ կան չլուծված հարցեր՝ կրկին առաջ քաշելով մի շարք պահանջներ։ Միաժամանակ Թուրքիան հայտարարում է, որ աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական առաջընթաց դեռևս չի արձանագրվում։ Այս ֆոնին մասնագետները շարունակում են ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, … Read more

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հեղուկ գազ և պարարտանյութ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հեղուկ գազ և պարարտանյութ։ Ըստ հրապարակումների՝ ուղարկվել է պրոպանով բեռնված 14 երկաթուղային վագոն՝ ընդհանուր առմամբ 470 տոննա, և պարարտանյութով բեռնված հինգ երկաթուղային վագոն՝ ընդհանուր առմամբ 339 տոննա:  

Թեհրանի խնդրանքով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններն Իրանի հետ. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի խնդրանքով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններն Իրանի հետ, սակայն նշել է, որ Իսլամաբադի հուշագրով սահմանված հրադադարի ռեժիմն այլևս չի գործում  Վաշինգտոնը վերականգնել է պատժամիջոցները և պատասխան հարվածներ հասցրել Իրանի ռազմական թիրախներին Հորմուզի նեղուցում տեղի ունեցած բախումներից հետո:

Какой из трёх сценариев развития конфликта между Ираном и США станет наиболее реальным?…

Вчера вроде бы «война взяла некую паузу» – имеем в виду войну США против Ирана. Хотя не исключается, что война просто начинает принимать какие-то иные формы. У нас нет инсайдеров ни в Белом доме или Пентагоне США, ни во властных и военных структурах Ирана. Мы практически всегда используем лишь ту информацию, которую вбрасывают в окружающий … Read more

Նեթանյահուն Թրամփին ներկայացրել է Լիբանանի սահմանին «անվտանգության գոտիների» անհրաժեշտությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, Իսրայելի ռազմական ներկայության շուրջ ստեղծված իրավիճակը Լիբանանում և տարածաշրջանային այլ հարցեր։ Հայտնում են ԶԼՄ-ները։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ վերջին շրջանում պարբերական դարձած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, իրավիճակը Լիբանանում, ինչպես նաև տարածաշրջանում տեղի … Read more

Ռուսաստանից ձեռք բերված S-400-ը Թուրքիան ուղարկում է Պարսից ծոցի երկրներից մեկը․ ԶԼՄ

Թուրքիայի կողմից ժամանակին Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրքական իշխանամետ Hürriyet թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իմ տրամադրության տակ եղած տվյալներով՝ S-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին կհայտարարվի այսօր։ S-400-ները ուղարկվում են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ որոշ խնդիրների վերացման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, … Read more