Վանդալիզմ՝ Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական եկեղեցու գերեզմանատանը․ դամբարաններ են վնասել

Հուլիսի 7-8-ի գիշերն անհայտ անձը ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական եկեղեցու գերեզմանատան տարածք և վնասել վեց դամբարան, ինչպես նաև տարածքում գտնվող աղբյուրը, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։

Այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը։

Leave a Comment