Սահմանազատման գործընթաց, էքսկլավների հարց, Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործ և խոշոր ներդրումային ծրագրեր. Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ամենատարբեր թեմաներով հարցերի։
Արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ սահմանազատման և էքսկլավների վերաբերյալ հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործընթացի բոլոր կարևոր զարգացումների մասին պաշտոնապես տեղեկացվում է, իսկ հաղորդագրության բացակայությունը նշանակում է, որ այս պահին էական նորություն չկա։ Անդրադառնալով էքսկլավների թեմային՝ նա նշել է, որ դրա մասին խոսել է, այդ թվում՝ նախընտրական շրջանում, և ասել, որ սահմանազատման շրջանակում պետք է լուծվեն բոլոր կիսատ մնացած հարցերը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: