Արդյո՞ք Բաքվին հաջողվել է տապալել Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Բաքվի իշխանությունների ձեռնարկած ջանքերի արդյունքում հաջողվել է տապալել Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկումն ու ընդունումը: Ի՞նչ կապ ունի Ադրբեջանը: Չէ՞ որ բանաձևում դատապարտվում է ոչ թե Ադրբեջանում, այլ Թուրքիայում տեղի ունեցած ոճրագործությունը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնեմ՝ մոտ 2 շաբաթ առաջ Իսրայելի կառավարությունը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում և առաջարկեց խորհրդարանին՝ Քնեսեթին, պաշտոնապես վավերացնել այն և օրենքի ուժ տալ այդ որոշմանը: Ադրբեջանի իշխանություննեը չափազանց կոշտ արձագանքեցին, պարզ էր՝ Ադրբեջանը ամենաշատն էր տուժելու այս որոշումից, քանի որ փաստորեն կռիվ է իր երկու գլխավոր դաշնակիցների միջև, և Ադրբեջանը ստիպված է լինելու  կողմնորոշվելու նրանցից մեկի օգտին, պարզ է, որ դեպի Թուրքիա կկողմնորոշվի, արդյուքնում կտուժեն Ադրբեջանի և Իսրայելի  հարաբերությունները: Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ միայն կոչ արեց դատպարտել այս որոշումը, այլ նաև վերանայել այն»,- ասել է Երկանյանը:

Արժե՞ հավատալ այս տեղեկություններին: Կարո՞ղ ենք կռահել, թե ովքեր են օգնում Բաքվին տապալել Իսրայելի կառավարության այս նախաձեռնությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment