Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին դեռ կան չլուծված հարցեր՝ կրկին առաջ քաշելով մի շարք պահանջներ։ Միաժամանակ Թուրքիան հայտարարում է, որ աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական առաջընթաց դեռևս չի արձանագրվում։ Այս ֆոնին մասնագետները շարունակում են ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները սերտորեն փոխկապակցված են, և դրանց զարգացումները հաճախ դիտարկվում են նույն տարածաշրջանային համատեքստում։ Ի՞նչ փուլում են այսօր այս երկու գործընթացները, ի՞նչ հայտարարություններ հնչեցին այս շաբաթ Բաքվից և Անկարայից, և ի՞նչ զարգացումներ են արձանագրվել։ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունու բոլոր էջերին այս շաբաթ հետևել է Մարինե Դվոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: