Իրավիճակն Իրանում վերահսկողության տակ է և հանգիստ. Խալիլ Շիրղոլամի

14 Հունվարի, 2026 Իրավիճակն Իրանում վերահսկողության տակ է և հանգիստ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նրա խոսքով՝ այն հանցագործը, որի ձեռքերին է Գազայում սպանված 75 հազար մարդու արյունը, ինչպես նաև հուլիսին Իրանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով զոհված 1100 մարդու, այդ թվում՝ կանանց, ծերերի և երեխաների արյունը, այսօր հայտարարություններ է … Read more

Եթե ժողովրդի ձայնը լսվեր ավելի վաղ, բողոքի ցույցեր չէին լինի. Իրանի նախագահ

Եթե ժողովրդի ձայնը լսվեր ավելի վաղ, բողոքի ցույցեր չէին լինի․ Էկոնոմիկայի նախարարի և նրա տեղակալների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է լուծեն առևտրականների, շուկայի աշխատողների և հասարակության այլ շերտերի խնդիրները՝ նախքան ծայրահեղ միջոցների դիմելը։ Փեզեշքիանը ռազմավարական նպատակներից մեկն անվանել է տնտեսական զարգացման ուշադրության կենտրոնացումը Թեհրանից շրջաններ, մասնավորապես՝ … Read more

ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով քննարկման, որի ընթացքում անդրադարձել է ներքաղաքական և արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի։ Ելույթի կարևոր հատվածները ներկայացնում ենք ստորև Դեկտեմբերի 25-ից մինչև այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել։ Բենզինի ներմուծման մենաշնորհը դե յուրե հաղթահարել ենք։ Ասում են՝ «բենզինի համար Եռաբլուրը մոռացաք»։ … Read more

TRIPP-ի շահագործումը մինչև ընտրություններ չի լինի․ Սարգիս Խանդանյան

TRIPP-ի շահագործումը, կարծում եմ, մինչև ընտրություններ չի լինի. այսօր լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Խոսելով հետագա քայլերի մասին՝ նա ասաց, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն այս քաղաքական տեքստից բխող իրավական տեքստ պետք է պատրաստեն, հետո պիտի ստեղծվի ընկերությունը, դրան զուգահեռ՝ սկսվեն նախագծային աշխատանքները, դրանից հետո նոր կսկսվի շինարարությունը։ «Մեր ակնկալիքը, հույսն … Read more

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները

14 Հունվարի, 2026 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Արաղչին Ֆիդանին հայտնել է, որ օտարերկրյա կապեր ունեցող որոշ անձինք Իրանի քաղաքացիների խաղաղ ցույցերը վերածել են բռնի անկարգությունների, … Read more

Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք նաև հնարավոր խոչընդոտների մասին․ Միրզոյանի պատասխանը ABC Media-ի՝ գերիներին վերաբերող հարցին

Այսօր առցանց ասուլիսի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ABC Media-ի՝ Բաքվում պահվող գերիների հարցին, տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել են հարցին։ «Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող տենդեցներին, իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցը էդ հարցերից մեկն է»,- ասաց ՀՀ ԱԳ … Read more

Երևանի հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով. Երևանի ավտոբուս • Tribune.am

Այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից: «Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ: Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է … Read more

Իսրայելցի և արաբ պաշտոնյաները մասնավոր զրույցներում առաջարկել են ԱՄՆ-ին հետաձգել Իրանին հարվածելը․ NBC

Իսրայելի և մի քանի արաբական երկրների պաշտոնյաները խնդրում են Միացյալ Նահանգներին առայժմ հետաձգել Իրանի դեմ հարվածները․ հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այդ երկրների ներկայացուցիչները կարծում են, որ Իրանը ներկայում բավականաչափ թուլացած չէ, հետևաբար ԱՄՆ հարվածները կարող են չհանգեցնել Իսլամական Հանրապետությունում իշխանափոխության։ Նրանք նաև առաջարկել են Թրամփի վարչակազմին հետաձգել լայնածավալ հարվածները, մինչև … Read more

Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը. Թեհրանի կոշտ պատկերացումը

14 Հունվարի, 2026 Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ «Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ … Read more

Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է քաղաքացու դի

Հունվարի 14-ին, ժամը 10։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է  ժամը 10:48-ին, մարվել՝ … Read more