Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները

14 Հունվարի, 2026

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Արաղչին Ֆիդանին հայտնել է, որ օտարերկրյա կապեր ունեցող որոշ անձինք Իրանի քաղաքացիների խաղաղ ցույցերը վերածել են բռնի անկարգությունների, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել։

 

Leave a Comment