Իրանի հարավում գտնվող դպրոցում զոհերի թիվը հասել է 24-ի

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով աղջիկների տարրական դպրոցի աշակերտների շրջանում զոհերի թիվը հասել է 24-ի, հաղորդում է ISNA-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մինչ այժմ Մինաբ շրջանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է 24 աշակերտուհի», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ … Read more

Իրանի դեմ հարձակման ֆոնին Թրամփը հնարավոր է՝ շաբաթ հանդես գա ելույթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ շաբաթ հանդես գա ելույթով՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարձակման ֆոնին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Axios-ին։ Սպիտակ տունն այս մասին պաշտոնական հայտարարություն չի արել։  

Իրանական դպրոցում ավիահարվածի հետևանքով զոհված աշակերտուհիների թիվը հասել է 18-ի

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանի վրա Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով զոհված աղջիկների թիվը հասել է 18-ի, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի մասին:  

Կառավարությունն Իրանի և իրանցիներինի հետ է․ երկրում չկա վառելիքի և դեղորայքի խնդիր չկա․ հայտարարություն

Այսօր առավոտյան սիոնիստական ​​ռեժիմը, համաձայնեցված ամերիկյան կառավարության հետ, հարձակվեց և ներխուժեց մեր սիրելի երկրի հողի վրա. այս մասին հայտարարություն է տարածել կառավարության տեղեկատվական խորհուրդը։ «Հարձակում, որը կրկին տեղի ունեցավ բանակցությունների ժամանակ՝ ցույց տալու համար, որ նրանց նպատակն է խաթարել երկրի տարածքային ամբողջականությունը և մեր սիրելի Իրանի միասնությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, բոլոր նախարարությունները և բոլոր … Read more

Իրանը հայտարարել է հակահարված տալու պատրաստակամության մասին, մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի լիակատար պարտությունը

Իրանը կշարունակի հակահարված տալ մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի լիակատար պարտությունը, հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։ «Ինչպես մենք հայտարարել էինք, ի պատասխան ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի դեմ ագրեսիայի, տարածաշրջանում գտնվող բոլոր օկուպացված տարածքների և ամերիկյան բազաների դեմ ավերիչ հրթիռային հարված է հասցվել։ Այս գործողությունը կշարունակվի առանց ընդհատման, մինչև թշնամին … Read more

Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահները կոչ են անում ցուցաբերել «առավելագույն զսպվածություն»

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել են, որ Իրանում տեղի ունեցող զարգացումները «խիստ մտահոգիչ» են․ գրում է Al Jazeera-ն:  «Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և հարգել միջազգային իրավունքը», – ասվում է պաշտոնյաների համատեղ հայտարարության մեջ։  

Ուկրաինայի ԱԳՆ-ն էսկալացիայի համար մեղադրել է Իրանի կառավարությանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանում ներկայիս սրացումը երկրի իշխանությունների մեղքն է՝ հավելելով, որ Կիևը կանգնած է Իրանի ժողովրդի կողքին և կրկնում է այնտեղ իշխանափոխության կոչերը․ գրում է Al Jazeera-ն։ «Ներկայիս իրադարձությունների պատճառն իրանական ռեժիմի բռնությունն ու անպատժելիությունն է, մասնավորապես՝ խաղաղ ցուցարարների սպանություններն ու ճնշումները, որոնք հատկապես լայն տարածում են գտել վերջին ամիսներին», … Read more

Իրանի ամբողջ հրամանատարական կազմը ողջ է. Mehr

Իրանի զինված ուժերի ամբողջ հրամանատարությունը ողջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակին։ «Իրանի զինված ուժերի ամբողջ հրամանատարությունը կենդանի է», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելը և Միացյալ Նահանգները շաբաթ օրը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, որից հետո Թեհրանը հայտարարեց պատասխան գործողությունների մասին: Իրանական և ամերիկյան … Read more

Մեծ Բրիտանիան չի մասնակցել Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածներին. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիան չի մասնակցել Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Մեծ Բրիտանիան չի մասնակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին», – հաղորդում է հեռուստաալիքը։

Իրանում դպրոցի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով հինգ աշակերտուհի է զոհվել

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ տարրական դպրոցի աշակերտներ, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Մինաբ շրջանի վրա այսօրվա հարձակումների ժամանակ հարձակման է ենթարկվել աղջիկների տարրական դպրոցը, որի հետևանքով զոհվել է հինգ աշակերտուհի», – ասվում է հայտարարության մեջ։ … Read more