Իրանը կշարունակի հակահարված տալ մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի լիակատար պարտությունը, հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։
«Ինչպես մենք հայտարարել էինք, ի պատասխան ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ ագրեսիայի, տարածաշրջանում գտնվող բոլոր օկուպացված տարածքների և ամերիկյան բազաների դեմ ավերիչ հրթիռային հարված է հասցվել։ Այս գործողությունը կշարունակվի առանց ընդհատման, մինչև թշնամին լիակատար պարտության մատնվի», – նրա խոսքերը մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։
Իսրայելը և Միացյալ Նահանգները շաբաթ օրը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, որից հետո Թեհրանը հայտարարեց պատասխան գործողությունների մասին: Իրանական և ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանի պատասխան հարվածների թիրախում հայտնվել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները: