Իրանի ամբողջ հրամանատարական կազմը ողջ է. Mehr

Իրանի զինված ուժերի ամբողջ հրամանատարությունը ողջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակին։

«Իրանի զինված ուժերի ամբողջ հրամանատարությունը կենդանի է», – ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելը և Միացյալ Նահանգները շաբաթ օրը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, որից հետո Թեհրանը հայտարարեց պատասխան գործողությունների մասին: Իրանական և ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանի պատասխան հարվածների թիրախում հայտնվել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները:

Leave a Comment