Մարտի 10-14-ը եղանակը Հայաստանում․ սկզբում առանց տեղումների, ապա՝ ձյուն և ձնախառն անձրև

Հանրապետության տարածքում մարտի 10-12-ը, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, մարտի 11-14-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 … Read more

Իրանն ուժեղացնում է հրթիռային հարվածների հզորությունն ու հեռահարությունը

«Այսուհետ մեկ տոննայից թեթև մարտագլխիկներով հրթիռներ չեն արձակվի», — ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։ Նա հավելել է, որ իրանական հրթիռների արձակման ուժն ու հաճախականությունը կավելանան, իսկ դրանց հեռահարությունը՝ ընդլայնվի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի օդային տարածքում ոչնչացվել է վերջին օրերին իրանական երկրորդ հրթիռը: Անկարայում ՊՆ-ն ընդգծել … Read more

Իրանի նախագահը հավաստիացրել է Իլհամ Ալիևին, որ իրենք չեն հարվածել Նախիջևանին

Բաքվի ու Թեհրանի միջև լարվածությունը փոքր-ինչ նվազել է: Կիրակի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ու Իրանի նախագահների միջև: Ի՞նչ հարցեր են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ հայտնած ցավակցության համար և … Read more

ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց. Իրանը պատրա՞ստ է երկարատև պատերազմի և արդյոք տեսնո՞ւմ է վտանգ Ադրբեջանից

Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը և Իրանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական զարգացումները շարունակում են մնալ միջազգային լրահոսի կենտրոնում։ Պատերազմի ընթացքը, Իրանի ղեկավարության դեմ իրականացված հարվածները, տարածաշրջանային ուժերի դիրքորոշումները և հնարավոր դիվանագիտական լուծումների հեռանկարները լայն քննարկումների առիթ են դարձել։ Ստեղծված իրավիճակին, Իրանի ռազմավարությանը և տարածաշրջանային հնարավոր հետևանքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր … Read more

Իրանը շատ «անակնկալներ» ունի․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերանվանել է Իրանի դեմ «Էպիկական զայրույթ» կոչվող ԱՄՆ-ի գործողությունը՝ անվանելով այն «Էպիկական սխալ» և պնդելով, որ Թեհրանը «շատ անակնկալներ» է պատրաստել Վաշինգտոնի համար, ինչպես նաև Իրանի միջուկային օբյեկտների ու նավթի դեմ նրա ծրագրերի համար։ ««Էպիկական սխալ» գործողությունից ինը օր անց նավթի գները կրկնապատկվել են, և բոլոր սպառողական ապրանքների գները … Read more

ԹՐԻՓՓ-ի իրականացում․ որքանո՞վ է այն կենսունակ

Այս օրերին վերլուծաբանների ու քաղաքագետների համար քննարկման ակտուալ թեմա է դարձել Թրիփ ծրագրի այսպես ասած լինել-չլինելու հարցը: Որքանո՞վ է ԹՐԻՓՓ-ը կենսունակ՝ հատկապես Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունների ֆոնին, փորձել է պարզել Տիգրան Հովակիմյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Ալիևն ու Էրդողանը քննարկել են «Թուրքիայի դեմ հրթիռային հարձակումը» – Live News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։ Հեռախոսազրույցի ժամանակ նա դատապարտել է Թուրքիայի դեմ իրականացված հրթիռային հարձակումը:Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին հեռախոսազանգի և արտահայտած դիրքորոշման համար:

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Իրանի դեսպանին՝ հարվածների կապակցությամբ

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բողոքի նոտա է հղել Իրանի դեսպանին՝ Քուվեյթի տարածքում շարունակվող հարվածների վերաբերյալ։ «Արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի՝ մարտի 9-ին, երկրորդ անգամ կանչել է Քուվեյթում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին՝ նրան բողոքի նոտա հանձնելու Քուվեյթի դեմ Իրանի կողմից շարունակվող ագրեսիայի կապակցությամբ», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ

Իրանի զինված ուժերը նոր ալիք են սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների վրա՝ օգտագործելով գերծանր հրթիռներ, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, էլիտար ռազմական ստորաբաժանում)։ ««Իրական խոստում 4» գործողության 31-րդ ալիքն իրականացվել է հզոր գերծանր հրթիռների միջոցով՝ ամերիկա-սիոնիստական ​​​​նպատակակետերի դեմ, նվիրված զինված ուժերի գերագույն հրամանատար այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին», – ասվում է Իրանի պետական ​​​​հեռարձակողի կողմից … Read more

Չեմ բացառում, որ ԱՄՆ-ն նորընտիր հոգևոր առաջնորդի դեպքում կրկնի Խամենեիի սցենարը՝ հաշվի առնելով Թրամփի դժգոհությունը. Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը – Տիկի՛ն Վարդանյան, Իրանն արդեն պաշտոնապես հայտարարեց նոր հոգևոր առաջնորդին, ԱՄՆ նախագահը հասցրել է իր դժգոհությունն արտահայտել այդ առնչությամբ: Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել նոր առաջնորդի նշանակումից հետո: – Կոնկրետ ինչ-որ կանխատեսումներ անել դժվար է, բայց հաշվի առնելով Նահանգների դժգոհությունը, չենք կարող բացառել, որ նոր առաջնորդը ևս կարող … Read more