Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բողոքի նոտա է հղել Իրանի դեսպանին՝ Քուվեյթի տարածքում շարունակվող հարվածների վերաբերյալ։
«Արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի՝ մարտի 9-ին, երկրորդ անգամ կանչել է Քուվեյթում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին՝ նրան բողոքի նոտա հանձնելու Քուվեյթի դեմ Իրանի կողմից շարունակվող ագրեսիայի կապակցությամբ», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։