«ՀայԱրտի» այցեքարտը նրա ինքնատիպ ճարտարապետությունն է․ Սոնա Հարությունյան. «Վերնատուն»

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնն այսօր գտնվում է վերափոխման շրջանում․ վերանորոգման աշխատանքներից մինչև բովանդակային վերաիմաստավորում։ Թե ինչպես է կենտրոնը փոխվում ներսից ու դրսից և ինչ նոր շեշտադրումներ են արվում պարզաբանում է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանը։ Տարիներ շարունակ կառույցի ճարտարապետական ամբողջականությունը խաթարված է եղել։ Այսօր, կողմնակի պատերի քանդման արդյունքում, վերջապես վերականգնվել է ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Գևորգ … Read more

Հայերենը թվանշային իրականության մեջ․ լեզվական քաղաքականություն և տեխնոլոգիաներ. «Վերնատուն»

Թվային դարաշրջանում լեզվի կենսունակությունը չափվում է ոչ միայն առօրյա խոսակցական գործածությամբ, այլև տեխնոլոգիական հարթակներում դրա տեսանելիությամբ ու կիրառելիությամբ։ Արդյո՞ք հայերենը դառնալու է «թվայնորեն անհետացող» լեզու, թե՞ մենք ի զորու ենք ստեղծել այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան մեր լեզվին հավասարը հավասարի պես հանդես գալ գլոբալ ցանցում։ Այս հարցերի շուրջ ենք զրուցում Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի … Read more

ԱԲ-ն չի կարող պարտադրել իր գեներացիան, երբ հստակ գիտես՝ ինչ ես ուզում. Սերգեյ Ումրոյան. «Վերնատուն»

Մեր օրերում ժամանակակից երաժշտությունը վաղուց արդեն չունի ժանրային սահմանափակումներ։ Դասական գործիքները համագործակցում են ալգորիթմների հետ, իսկ «արհեստականը» ձգտում է լինել բնությունից ավելի բնական։ Ի՞նչ է առաջարկում ժամանակակից երաժշտությունը, տեխնոլոգիան սպանում, թե՞ ազատագրում է արվեստը սահմանափակումներից։ Այս հարցերի շուրջ ենք զրուցում կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Սերգեյ Ումրոյանի հետ։  Արհեստական բանականության տեխնոլոգիաներն անխուսափելի են մեր ժամանակներում։ ԱԲ-ին ես վերաբերվում … Read more

Ռուդոլֆ Խառատյանը՝ բալետային կրթության ու մարդու էության մասին. «Վերնատուն»

Բալետը, ի տարբերություն պարային այլ ուղղությունների, հիմնված է խիստ կանոնակարգված դպրոցի վրա։ Ինչպիսի՞ն է բալետային կրթությունն այսօր, ինչ զարգացման հնարավորություններ կան այս ոլորտում։ Այս հարցերի մասին է խոսում ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը։ Իր մտորումների մեջ նա նշում է, որ մարդն իր ստեղծման օրից իր մեջ կրում է ամեն ինչ. մարդը մի էակ … Read more

«Արևիկ». որտեղ հեքիաթը սկսվում է ցուցափեղկից. «Վերնատուն»

Ի՞նչ է անհրաժեշտ երեխային կրթվելու և ստեղծագործական կարողությունները զարգացնելու համար։ Անշուշտ, միջավայր, որտեղ սերն ու գիտելիքը ներդաշնակորեն միախառնված են։ «Արևիկ» հրատարակչության նորաբաց գրախանութը հենց այդ միջավայրն է։ Սա պարզապես գրախանութ չէ, այլ իսկական ստեղծագործական աշխարհ փոքրիկների համար։ Այսօր 40-ամյա պատմություն ունեցող «Արևիկ» հրատարակչությունը նոր մշակույթ է ձևավորում ոլորտում և նոր առաջարկներ է անում արդեն համանուն … Read more

Միասնական ուժերով՝ գիրքը հասանելի դարձնել․ գրահրատարակչության ոլորտի նոր օրակարգը. «Վերնատուն»

Հայաստանի գրահրատարակչական ոլորտում նկատվում է համախմբում, և ձևավորվել է կառուցողական երկխոսություն պետության ու հրատարակիչների միջև։ Ոլորտի նոր զարգացումների շուրջ զրուցել ենք Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։ Ըստ նրա՝ հրատարակիչների պատկերացումներն ու իրականությունը դեռ բավականին հեռու են իրարից, թե՛ իշխանությունների, թե՛ հանրության հետ ահռելի աշխատանք կա անելու։ Եթե ցանկանում ենք, … Read more

Գյումրիից մինչև միջազգային բեմեր. Գյումրու երիտասարդական թատերախումբը. «Վերնատուն»

«Գյումրու երիտասարդական թատերախմբի» նախորդ տարվա ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, նոր զարգացումների ու մարտահրավերների մասին են խոսում թատերախմբի հիմնադիր, ռեժիսոր Արմեն Արշալույսյանը և դերասաններ Անահիտ Ղազարյանն ու Փառանձեմ Սահակյանը։ Արդիական հարցադրմանը, թե ի՞նչ «լեզվով» է հաղորդակցվում ժամանակակից թատրոնը՝ Գյումրու պահանջկոտ հանդիսատեսից մինչև միջազգային հարթակներ, Արմեն Արշալույսյանը պատասխանում է, որ թատրոնն իր համար մշտապես մեռնող ու հարություն առնող … Read more

Սիրո և ներդաշնակության պատգամը. Ռումին խոսում է հայերեն. «Վերնատուն»

13-րդ դարի իրանցի հանճարեղ բանաստեղծ և սուֆի միստիկ Ջալալ ադ-Դին Մուհամմադ Ռումիի գազելների ժողովածուն առաջին անգամ բնագրից թարգմանվել և հրատարակվել է հայերեն։ Թարգմանության հեղինակը գրող, թարգմանիչ և զբոսավար Ջորջ Աբրահամյանն է։ Ռումիի ազդեցությունը վաղուց դուրս է եկել ազգային ու կրոնական սահմաններից։ Նա համարվում է աշխարհի ամենաընթերցվող պոետներից մեկը, հատկապես Արևմուտքում, որտեղ նրա գործերը վաճառվում են … Read more

Հայերեն Վիքիպեդիայի 25-ամյա ուղին. Ձեռքբերումներ, արդի մարտահրավերներ․ «Վերնատուն»

Հայկական Վիքիպեդիան 25 տարեկան է։ Այն, ինչ տարիներ առաջ սկսվեց որպես սակավաթիվ նվիրյալների նախաձեռնություն, այսօր ընդլայնվել և դարձել է հայալեզու ամենախոշոր կրթական ու տեղեկատվական հարթակը։ Հայերեն Վիքիպեդիայի ձեռքբերումների, առկա խնդիրների ու հատկապես արդի տեխնոլոգիական մարտահրավերների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր Մհեր Բեքարյանը։ Հարկ է նշել, որ Հայերեն Վիքիպեդիան իր … Read more

Ազգային պատկերասրահի նոր հայեցակարգը. վերանայել և վերաիմաստավորել անցյալի նարատիվները. «Վերնատուն»

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, արվեստաբան Վիգեն Գալստյանի հետ զրուցել ենք Պատկերասրահի նախորդ տարվա հաջողված նախագծերի, հայեցակարգային փոփոխությունների և առաջիկա ծրագրերի մասին։ Շուրջ չորս տարի տևած հիմնանորոգման և վերափոխման աշխատանքներից հետո պատկերասրահը վերաբացվել է՝ ներկայանալով թարմացված ցուցադրություններով։ Անդրադառնալով հայեցակարգային վերանայումներին՝ Վիգեն Գալստյանն առանձնացնում է նախորդ տարեսկզբին իրականացված Լուսինե Նավասարդյանի «Լռություն» նախագիծը։ Այն սոսկ ցուցահանդես … Read more