Բալետը, ի տարբերություն պարային այլ ուղղությունների, հիմնված է խիստ կանոնակարգված դպրոցի վրա։ Ինչպիսի՞ն է բալետային կրթությունն այսօր, ինչ զարգացման հնարավորություններ կան այս ոլորտում։ Այս հարցերի մասին է խոսում ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը։
Իր մտորումների մեջ նա նշում է, որ մարդն իր ստեղծման օրից իր մեջ կրում է ամեն ինչ. մարդը մի էակ է, որը ստեղծվել է մեծ գաղափարների համար։ Նա ամեն ինչ գիտի առանց սովորելու, քանի որ նրա մեջ կուտակված է մարդկության ամբողջ գիտելիքը։
«Ես հենց դա եմ ուզում արթնացնել, զարգացնել. ենթագիտակցության մեջ մարդկության ամբողջ այդ գիտելիքները կան»,— ասում է նա։ Խորեոգրաֆը խոսում է նաև հինգերորդ դիրքի կարևորության մասին, որը հնարավորություն է տալիս «դեպի վեր բարձրանալու»։ Դասական բալետում ինչ էլ որ անես, հինգերորդ դիրքով ես ավարտում, և շարժուձևդ ենթարկվում է տիեզերական կանոններին։