Հայերեն Վիքիպեդիայի 25-ամյա ուղին. Ձեռքբերումներ, արդի մարտահրավերներ․ «Վերնատուն»

Հայկական Վիքիպեդիան 25 տարեկան է։ Այն, ինչ տարիներ առաջ սկսվեց որպես սակավաթիվ նվիրյալների նախաձեռնություն, այսօր ընդլայնվել և դարձել է հայալեզու ամենախոշոր կրթական ու տեղեկատվական հարթակը։ Հայերեն Վիքիպեդիայի ձեռքբերումների, առկա խնդիրների ու հատկապես արդի տեխնոլոգիական մարտահրավերների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր Մհեր Բեքարյանը։

Հարկ է նշել, որ Հայերեն Վիքիպեդիան իր պաշտոնական կարգավիճակը ձեռք է բերել 2003 թվականին, սակայն, առաջին խմբագրումն իրականացվել է 2004-ին, իսկ անդրանիկ հոդվածը նվիրված է եղել Հայաստանին։ Այսօր հարթակն արդեն ունի շուրջ 330,000 և ավելի հրապարակված հոդված։ Ըստ Մհեր Բեքարյանի՝ սա բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ Վիքիպեդիայի ավելի քան 330 լեզվական բաժինների շարքում հայերենն իր հոդվածների քանակով զբաղեցնում է պատվավոր 39-րդ հորիզոնականը։

Leave a Comment