Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները:  Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1456 քվեն նվազել է 11-ով «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`21477 քվեն նվազել է 244-ով «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,  «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)` 340088  քվեն ավելացել է 508-ով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`30807 քվեն նվազել է 117-ով «ՆՈՐ … Read more

Ի վերջո ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ – Live News

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է․ «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների գործընկերներից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտություններն ու մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքով, ստիպված եմ արձագանքել։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում ձևավորվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել այն, ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության զգացման։ Սակայն առնվազն տարօրինակ … Read more

ԲՀԿ-ի 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ

Մարտունու 21/04, 21/05 և 21/34 ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ։ Այս մասին գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։  

Շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները․ ԿԸՀ

Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ այն  պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին։ Հիշեցնենք՝ վերահաշվարկի արդյունքում բազմաթիվ անճշտություններ են ի հայտ եկել, դեռևս պարզ չէ Խորհրդարան մտնող ուժերի թիվը։

Երկու ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն

27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվել է՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»: Հիշեցնենք, որ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում էլ ԲՀԿ-ն ստացել էր 19 ձայն, իսկ կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն: Միայն այս երկու ընտրատեղամասերում ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն: … Read more

ԲՀԿ–ն 77 ձայն է ստացել, մի տող թռել ա․ վերահաշվարկ • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Վերահաշվարկով ԲՀԿ-ի ձայների տարբերություն է արձանագրվել ընտրատեղամասերից մեկում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է, ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն: «Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ … Read more

Վերահաշվարկի 30 դիմում է ստացվել. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Այս մասին … Read more

ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ

Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ: … Read more