Ի վերջո ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ – Live News

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է․ «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների գործընկերներից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտություններն ու մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքով, ստիպված եմ արձագանքել։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում ձևավորվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել այն, ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության զգացման։ Սակայն առնվազն տարօրինակ … Read more

ԲՀԿ-ի 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ

Մարտունու 21/04, 21/05 և 21/34 ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ։ Այս մասին գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։  

Երկու ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն

27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվել է՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»: Հիշեցնենք, որ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում էլ ԲՀԿ-ն ստացել էր 19 ձայն, իսկ կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն: Միայն այս երկու ընտրատեղամասերում ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն: … Read more

Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցին. կարծում ենք այդ որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։ Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ շեմը հաղթահարելու հարցը։ … Read more

Վերահաշվարկի համար դիմել են ԲՀԿ-ն, «Միասնության թևերն» ու «Հայաստան» դաշինքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։  Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է … Read more

Այսօր ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կանցկացվեն – Live News

Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ: … Read more