Երբ իշխանության եկած վայրահաչները շարունակում են մնալ այդպիսին՝ իշխանության ղեկին

Հայհոյանքներում, որպես կանոն, արտացոլվում են յուրաքանչյուր ժողովրդի ազգային մտակառուցվածքի և լեզվամտածողության առանձնահատկություննները: Օրինակ, ֆրանսիացիների ու գերմանացիների մոտ հայհոյանքները հիմնականում կապված են կեղտի, բնական պահանջների արդյունք արտաթորանքների հետ: Ռուսների ու ամերիկացիների մոտ հստակ դիտարկելի է սեռական թեմատիկան, ի դեպ, որոշակիորեն մեզ մոտ էլ: Հետաքրքրական է նաև, որ մասնագետները համակարծիք են՝ բոլոր ժողովուրդների մոտ հնագույն ժամանակներից գոյություն են ունեցել վայրահաչությունն ըստ ամենայնի արգելող տաբուներ, և վայրահաչները, որպես կանոն, հայտնվում էին կամ շատանում էին այն ժամանակ, երբ գոյություն ունեցող հին կարգերը ճաք էին տալիս: Շատերը գուցե զարմանան, բայց մեզ հայտնի հեղափոխությունների առաջնորդների մեծ մասը, եթե ոչ բոլորը ինչ-որ փուլում վայրահաչ են եղել՝ հայհոյանքների միջոցով ի ցույց դնելով իրենց արհամարհանքն ու չվախենալը նախկին կարգերի և դրանց կրողների նկատմամբ:

Ինչ-որ փուլում, այո, վայրահաչ են եղել, բայց Հայաստանում մենք հիմա ունենք համաշխարհային պատմության մեջ եզակի մի իրավիճակ, երբ իշխանության եկած վայրահաչները շարունակում են մնալ այդպիսին իշխանության ղեկին գտնվելու բոլոր 8 տարիների ընթացքում: Ու խնդիրը չի հանգում հայհոյախոսությունների կիրառմանը եթերային կամ հրապարակային խոսքում: Արդեն 8 տարի զրպարտություններ, սուտ ու կեղծիք, որ ոմանք մանիպուլյացիա են անվանում, իրականում վայրահաչություն են: Ու մենք որպես հասարակություն, հանդուրժելով վայրահաչությունը ու վայրահաչներին պետական կառավարման համակարգում բարձրագույն օղակից մինչև ստորին, արմատավորում ենք անբարոյության, ճղճիմության, թշվառության, ստորաքարշության, քինախնդրության և փոքրոգության մշակույթը մեր մեջ:

 Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment