Թրամփի մեսիջը հստակ է – Live News

Թրամփը հրապարակայնացրեց Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայմանը` կառավարող ռեժիմի փոփոխություն։ Ռահբարի ժամանակավոր փոխարինողի պաշտոնում մեկ օր առաջ նշանակված Արաֆիի սպանության մասին տեղեկատվությունը պետք է դիտարկել այս դիրքորոշման համատեքստում։ Միացյալ Նահանգների և նրա դաշնակից Իսրայելի համար Հեղափոխության պահապանների կորպուսի ներգրավումը ապագա իշխանական համակարգում կարմիր գիծ է։ Առաջիկա օրերին կանխատեսելի է իրանական գործող ռեժիմի առանցքային ռազմաքաղաքական ղեկավարների ֆիզիկական ոչնչացմանը միտված ռազմական հասցեական գործողությունների շարունակումը։ Մեսիջը հստակ է` Իրանը չի կարող լինել հակաամերիկյան աշխարհաքաղաքական ճամբարում։ Հեղափոխական իշխանափոխության անհնարինության պայմաններում առավել կանխատեսելի են երկու սցենարներ. գործարք ներկա ռեժիմի հետ կամ Իրանի մասնատման ծրագրի գործնական գործարկում։

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment