«Կան մոլորյալներ, հիպնոսացածներ»․ Խաչիկ Մանուկյան

«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի նախընտրական ցուցակը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է գլխավորում։ Քարոզչական հոլովակում նա խոսեց արվեստագետների՝ անտարբեր չլինելու անհրաժեշտության մասին։ Նա ասաց, որ կան «մոլորյալներ, հիպնոսացածներ, որոնց թվում է, որ իրենք ապահով վիճակում են, խաղաղության կեղծ օրակարգը գործելու է»։ Քարոզարշավի մեկնարկն ազդարարելու համար «Հայրենիքը» հատուկ միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էր նաեւ կուսակցության նախագահը՝ Արթուր Վանեցյանը։ … Read more

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մեխակյանը հերքում է հանցագործության մասին հաղորդումները

Հոկտեմբեր 22,2025 22:15 Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել էջմիածնեցիներին՝ ցուցաբերված «ջերմության» համար։  Համայնքի բնակիչներին Մեխակյանն ասել է, որ սպասեն իր այցելություններին բակերում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա մեկնաբանել է նաեւ երեքշաբթի լրագրող Լիա Սարգսյանի տարածած տեսանյութը՝ «Քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ … Read more

Վաղարշապատի ընտրությունը՝ «կորսված հաղթանակը վերագտնելու» հնարավորություն

Հոկտեմբեր 22,2025 21:21 «Առաջ» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից կազմված «Հաղթանակ» դաշինքը մեկնարկել է Վաղարշապատի ավագանու ընտրության քարոզարշավը։ Դաշինքի ցուցակը գլխավորում է ավագանու անդամ Սեւակ Խաչատրյանը։ Դիմելով նախընտրական հավաքին եւ էջմիածնեցիներին՝ Խաչատրյանն ասաց․ «Հայ լինելն ինքնին հաղթանակ է, իսկ վաղարշապատցի լինելը՝ կրկնակի հաղթանակ»։ Քաղաքական գործիչը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունը «կորսված հաղթանակը վերագտնելու» հնարավորություն է համարում։ … Read more

Արդյոք որևէ մեկը կպատժվի վարչական ռեսուրսի չարաշահման համար, դժվար է ասել. պետական մարմիններն իշխող կուսակցության նկատմամբ բարեհաճ են և ոչ չեզոք. Հետք

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ցուցակի առաջին համարը զբաղեցնող թեկնածուի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի նախընտրական գովազդային նյութերը տեղադրվում են Խոյ համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Այդ հարթակները լցված են ոչ միայն իշխանական թեկնածուի քարոզչական նյութերով, այլև գովազդում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հրապարակելով, օրինակ, համայնքի Շահումյան գյուղում գրասենյակի բացման տեսանյութը … Read more