Սամվել Բաբայանի նախկին թիկնազորի պետին ոչ միայն Վահրամ Խորխոռունու, այլ նաեւ հանցակցի սպանության մեջ են մեղադրում․ «Փաստինֆո»

1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքից 27 տարի անց մեղադրյալի աթոռին հայտնված Սասուն Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Սասուն Առուշանյանի մասով գործն ուղարկվել է դատարան։ Նշենք, որ սպանության գործով շոշափվում … Read more

Քննչական կոմիտեն՝ կալանավորված Արշակ սրբազանի գործի մասին

Բացահայտվել է նախկին տարիներին կատարված թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների արդյունքներն ամփոփելու ժամանակ, ի թիվս այլնի, հանձնարարվել է նաև վեր հանել, ուսումնասիրել և ակտիվ քննություն իրականացնել նախկին տարիներին կատարված և չբացահայտված քրեական վարույթներով: Արդյունքում, բացահայտվել կամ դատավարական ավարտի տեսքով ընթացք են ստացել նախորդ տարիների մի շարք քրեական … Read more

Ցավում եմ, բայց Խորխոռունու սպանությունը բացահայտված չէ. սպանության գործով կալանավորված Առուշանյանի պաշտպան

1998-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության համար կալանավորված ու ինը ամիս անց ազատ արձակված Սասուն Առուշանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Aravot.am-ին ասաց նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն 2025 թվականի հուլիսի 18-ին հայտարարեց, որ բացահայտվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու … Read more

27 տարի առաջ. ի՞նչ էր գրում «Առավոտը» Վահրամ Խորխոռունու սպանությունից հետո

Հուլիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ 1998 թվականի դեկտեմբերի 10-ի հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է: ՔԿ-ն հայտնում է, որ պարզել է. «Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն եւ Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ եւ համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաեւ ապօրինի կերպով ձեռք … Read more

27 առաջ ինչ էր գրում «Առավոտը» Վահրամ Խորխոռունու սպանությունից հետո

«Պաշտոնական տեղեկատվության համաձայն, մարդասպանը (կամ մարդասպանները) արձակել է յոթ կրակոց, որից երեքը կրծքավանդակի, երկուսը՝ գլխի շրջանում, երկուսն էլ վրիպել է։ Նույն պաշտոնական տեղեկատվության համաձայն, գործի առիթով սկսված նախաքննությունը գտնվում է ՀՀ դատախազության վարույթում։ Երեկ մեզ հաջողվեց պարզել հետեւյալը. վերջին շրջանում Վ. Խորխոռունին երկու բնակարան էր գնել Չարենց-Լերմոնտով խաչմերուկի վրա գտնվող շենքում եւ այնտեղ էլ բնակվում … Read more