Ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաներին բախված մեքենայի վարորդը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին էր․ Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին, որի ժամանակ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով էլ «Toyota»-ն մասամբ հայտնվել էր կայանված «Tesla»-ի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ … Read more

Դատարանը մերժել է Վախթանգ Միրումյանին կալանավորելու ՀԿԿ միջնորդությունը

Վախթանգ Միրումյանը չի կալանավորվել։ Դատարանը մերժել է Միրումյանին կալանավորելու մասին ՀԿԿ միջնորդությունը։ Հայաստանի հաշվապահների ասոցացիան տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Միրումյանին ծափերով են դիմավորել։ «Դեկտեմբերի 25-ին Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի և Ասոցիացիայի անդամ հանդիսացող Երևանյան գրասենյակների աշխատակիցները առավոտից անհամբեր սպասում էին: Ասոցիացիայի յոթ տարվա հավատարիմ գործընկեր՝ Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի սիրված ղեկավար պարոն … Read more

ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը ձերբակալվել է • Tribune.am

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա (ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյան,-խմբ.): Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին. «Ժողովուրդ»

24 Դեկտեմբերի, 2025 Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Իսկ թե ինչ քրեական վարույթի շրջանակներում, կհայտնենք քիչ անց: Ավելին, նրա ձերբակալման գործընթացը իրականացրել է Հակակոռունցիոն կոմիտեն: