Տարօրինակ կերպով Ստեփանակերտում օկուպացիոն են դարձել նաև նախախորհրդային և խորհրդային տարիներին կառուցված առանձնատները, բնակելի շենքերը, թաղամասերը

2025 թվականի հունիսի 2-ին Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղում հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբուվը լրատվամիջոցներին տրված հարցազրույցում նշեց, որ շինարարական և «վերականգնողական» աշխատանքների շրջանակում իրականացվում է «հայկական օկուպացիայի ժամանակ անօրինական կերպով» կառուցված շինությունների քանդում և ապամոնտաժում: Նշվում է, որ այդ կառույցները «չեն համապատասխանում Ադրբեջանի ճարտարապետական նորմերին, ոճին», կառուցված են անորակ և շինարարական նորմերի խախտմամբ: Ադրբեջանական կողմը շուրջ մեկ … Read more

Ադրբեջանը տեղեկատվական հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար

Ադրբեջանը տեղեկատվական հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար։ Տարածվող քարոզչական նյութերում առաջարկվում է ոչնչացնել նշված եկեղեցիները և դրանց փոխարեն մզկիթներ կառուցել։ Հիշեցնենք, որ մինչ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը ևս շրջանառվում էին այդ եկեղեցու կա’մ քանդելու, կա’մ մզկիթի վերածելու առաջարկներ։ Սա կարող է վկայել նաև … Read more

Ադրբեջանը հաստատում է. Ստեփանակերտում հայերի կառուցած շինությունները քանդվում են

Ստեփանակերտում իրականացվում է շինությունների քանդում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը՝ նշելով, որ 30 տարուց ավելի հայերի կողմից իրականացվել են զգալի քանակությամբ «կամայական շինարարական աշխատանքներ»: Նա պնդել է, որ այդ շինարարությունը զգալի վնաս է հասցրել քաղաքների և շրջանների ճարտարապետական ոճին. «Այս շինությունների մեծ մասը, որոնք չեն … Read more

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կապված Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների ոչնչացման հետ

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հուշարձանների ոչնչացման հետ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան: «Մեծ հաղթանակի հոբելյանական` 80-ամյակի տարում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը պղծվել է, դրան պետք է պատշաճ գնահատական տրվի Ռուսաստանում»,- նշել է կազմակերպությունը իր հայտարարության մեջ։ ՌԴ  քննչական կոմիտեի տվյալներով՝ այսօր քննիչները քրեական գործեր … Read more

«Հայրենիք չկա, հերոսներ չկան»՝ սա է գլխավոր ուղերձը

2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախն արդեն վերջնականապես հանձնված էր թշնամուն, Ստեփանակերտում մարդիկ, քաղաքը լքելուց առաջ, պոկում էին հերոսների հուշատախտակից իրենց զոհված հարազատների նկարները, որպեսզի ադրբեջանցիները չպղծեն հերոսների հիշատակը: Բայց հիմա նույն գործով զբաղվում են ազգությամբ հայերը՝ ընդ որում, նրանք, ովքեր պաշտոնապես համարվում են Հայաստանի իշխանություն: Այլ հետեւություն ես չեմ կարող անել նիկոլական քարոզչի՝ որեւէ լուրջ, … Read more