Հայաստանի Մ15 հավաքականը հաղթել է Վրաստանի թիմին
Երևանում շարունակվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ15 հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի թիմին։